Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության միջազգային համագործակցության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենը հոկտեմբերի 3-ին այցելել է Աշխաբադ, որպեսզի իր արեւմտյան տերերի ցուցումով «ուշադրությամբ» ընդգրկի այդ փակ երկրի բոլոր vip կատեգորիաները։
Անշուշտ, այսօր եվրոպացիների համար վառ հետաքրքրություն են ներկայացնում Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքների հարցերը, որոնք, եվրոդիպլոմատի խոսքով, կօգնեն Եվրասիական մայրցամաքի երկրների միջեւ համագործակցության եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Հատուկ ընդգծելով Թուրքմենստանի դերը՝ որպես Ասիայի եւ Եվրոպայի միջեւ հուսալի տրանսպորտային կամուրջ՝ Ուրպիլայնենը բարձր է գնահատել Աշխաբադի ակտիվ դիրքորոշումը տրանսպորտի ոլորտում բազմակողմ փոխգործակցության ընդլայնման հարցում՝ նշելով, որ ներկայումս երկրում փուլ առ փուլ իրականացվում են եվրասիական տարածքում փոխադրումների զարգացման մի շարք մասշտաբային նախագծեր: Նույն օրը հանձնակատարի հետ հանդիպել է ԱԳ նախարարը, ում հետ քննարկվել են նաեւ ԵՄ-ի համար առանցքային Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի համակարգման հարթակի գործարկումը։ Կողմերը նշել են՝ հարթակը կաջակցի ՏԿՏՄ-ի շրջանակներում իրականացվող նախագծերին եւ կմիավորի բոլոր հետաքրքրվածներին «միջանցքը կայուն եւ արդյունավետ երթուղու վերածելու ավելի լայն ջանքերում կնպաստի տարածաշրջանի կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացմանը։ Հիշեցնենք՝ ՏԿՏՄ-ն (կամ, ինչպես բոլորն են անվանում, Միջին միջանցք) հավաքական Արեւմուտքն անընդհատ առաջարկում է առաջատար նախագծի դերը միջազգային փոխադրումներում, քանի որ այն անցնում է Չինաստանի, Ղազախստանի, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանով, Վրաստանով եւ այնուհետեւ՝ Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը։ Մինչդեռ Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքը չունի այնպիսի անցագրային կարողություններ, ինչպիսին, օրինակ, Տրանսսիբն է, որի տարանցման արժեքը 30% - ով ցածր է ՏԿՏՄ-ով բեռների փոխադրման արժեքից, ինչն առանցքային գործոն է բեռնափոխադրողների կողմից տրանսպորտային երթուղիների ընտրության համար: Ավելին, Միջին միջանցքը ակնհայտորեն զիջում է Տրանսսիբին բեռների առաքման ժամկետների առումով, քանի որ մուլտիմոդալ փոխադրումները՝ երկաթուղային, ավտոմոբիլային եւ լաստանավային փոխադրումների միջեւ տրանսպորտի եղանակների փոփոխությամբ, հանգեցնում են ծախսերի ավելացման, բեռների անվտանգության ռիսկերի, ինչպես նաեւ դանդաղեցնում են դրա մշակումը՝ համեմատած Ռուսաստանի տարածքով Եվրասիական երթուղով երկաթուղային փոխադրումների հետ: Տրանսսիբի՝ 10 հազար կմ երկարությամբ ամբողջությամբ էլեկտրաֆիկացված երկաթւղային գծի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս յուրացնել տարեկան մինչեւ 100 միլիոն տոննա բեռների փոխադրումները, այդ թվում՝ միջազգային տարանցումը 200-300 հազար TEU (քսան ոտնաչափ ծովային կոնտեյներներ) մակարդակով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից դեպի Եվրոպա եւ Կնտրոնական Ասիա։ Սա Միջին միջանցքը չի կարող:
Ի դեպ, ի գիտություն նույն Յուտա Ուրպիլայնենի, որն իր թուրքմենական «ճանապարհորդության» ընթացքում ամեն կերպ փափագում էր Կենտրոնական Ասիայի պետությունները (Ի դեմս Աշխաբադի) հակադրել Կրեմլին՝ ձգտելով ամեն ինչ անել «շրջանցելով Ռուսաստանը». Մոսկվայի համար ՏԿՏՄ-ի կազմակերպումն ու գործունեությունը տարանցիկ բեռների մի մասի աննշան կորուստ է։ Ըստ էության, այդ պատճառով էլ տիկին Ուրպիլայնենի այդքան նախանձախնդիր ելույթները Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Աշխաբադի շուտափույթ հեշտ անդամակցության վերաբերյալ ընկալվում են որպես անհեթեթ էժանագին PR նախագիծ ոչ միայն Թուրքմենստանը ֆինանսական օղակի մեջ քաշելու, այլեւ երկիրը «բաց» բացելու համար։ Իզուր չէ, որ իշխանության մարմինների պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, եվրաչինովնուհին շտապել է շփվել թուրքմենցի կին ձեռներեցների հետ, որոնց աջակցություն է ցուցաբերվում ԵՄ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ երդվելով նրանց «անել հնարավորը քաղքացիական հասարակության կազմակերպությոններին աջակցելու եւ հզորացնելու համար»: Ճիշտ է, թե ինչ կոնկրետ քայլեր է մտադիր անել հավաքական Արեւմուտքը ավանդական մահմեդական երկրում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում, պարզ չէ։ Մի բան պարզ է. նա շատ է ցանկանում հետագայում միջամտել նման «անհայտ եւ անհասկանալի» Թուրքմենստանի ներքին գործերին՝ երկրում իրավիճակը սասանելու նպատակով։ Առայժմ նրան չի հաջողվում դա անել, բայց հետո ինչ կլինի։ Դա մեծապես կախված է երկրի իշխանությունների զգոնությունից։
Մարատ Նուրգոժաև
Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի