Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ազգային ժողովում Հայաստանի 2018թ. բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարի հաշվետվությունից հետո ԱԺ ֆինանսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ, չնայած ներկայացված ցուցանիշներին ու ՀՆԱ աճին, Հայաստանի կյանքի որակի փոփոխություն չի լինում։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ համաշխարհային տնտեսությունը 2018 թվականին աճել է 3,6 տոկոսով, Եվրամիությանը՝ 2,1 տոկոսով, ԵԱՏՄ-ում՝ 2,5 տոկոսով։ Նա առաջարկեց այս թվերի հետ համեմատել Հայաստանի տնտեսական աճը։
Դիտարկմանը, թե մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվում, նախարարն արձագանքեց, որ չի կարող չփոխվել։ Ըստ նրա` թեև դրանք միջինացված ցուցանիշներ են ու թույլ չեն տալիս դատողություններ անել ամեն անհատի մասին, բայց միջինացված ազդեցություն եղել է։