կարևոր
1051 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-12 13:03
Քաղաքական

Ռուս-հայկական սահմանային պարեկներ. սատանան մանրունքների մեջ է

Ռուս-հայկական սահմանային պարեկներ. սատանան մանրունքների մեջ է

Հայտնի դարձավ` ռուսական եւ հայկական կողմերը պայմանավորվել են հունվարի 1-ից համատեղ պարեկել Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանը, ինչպես նաեւ Իրանի հետ անցակետի վերահսկողությունը փոխանցել հայ սահմանապահներին: Առաջին հայացքից ամեն ինչ լավ է։ Չնայած երկու երկրների հարաբերություններում առկա տարաձայնույոթւններին՝ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց, իսկ նիկլորը, որքան էլ որ խուսաձեր, եկավ Մոսկվա։ Բայց, ինչպես սովորաբար լինում է, ամեն ինչ մանրունքներով։ Ի սկզբանե միայն ռուս սահմանապահներն էին վերահսկողություն իրականացնում Իրանի եւ Հայաստանի սահմանի անցակետի նկատմամբ, իսկ հայկական կողմից միայն մաքսավորներ էին: Այժմ ռուս զինծառայողները լքել են դիրքը։

Համատեղ պարեկությունը ոչինչ չի ենթադրում, բացի սահմանին անվտանգության ֆիկտիվ ապահովումից։ Ռուսական զորախումբը փաստացի զրկվում է այն լիազորություններից, որոնք եղել են նախկինում։

Բացի այդ, Հայաստանում կրճատվել է ՌԴ ԶՈՒ անձնակազմի ընդհանուր թիվը 50 տոկոսով։ Մի քանի բնակավայրերից, ինչպիսիք են Գորիսը, Սիսիանը եւ Երասխը, ռուսական ստորաբաժանումները դուրս են եկել վաղուց։ Սեւանա լճի մերձակա Մարտունու շրջանից իրենց սովորական դիրքերը լքել են նաեւ ռուսական ռադիոլոկացիոն խմբերը։ Հենց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը եւ տվյալները փոխանցում հայերին։ Թուրքիայի հետ սահմանային Մարգարայի անցակետում ռուս սահմանապահներն այդպես էլ մուտքի թույլտվություն չեն ստացել։ Ընդ որում՝ վերջին մի քանի տարիներին Ռուսաստանի ԱԴԾ անձնակազմի թիվը հայ-թուրքական սահմանին նպատակաուղղված կրճատվել է։

Արդյունքում ստացվում է հետեւյալ պատկերը.Առավել կարեւոր սահմանային անցակետերն այլեւս Ռուսաստանի ԱԴԾ - ի վերահսկողության տակ չեն, հենց դրանց միջոցով են անցնում հիմնական տնտեսական հոսքերը եւ մնացած բոլոր հաղորդակցություններն Իրանի, իսկ հեռանկարում՝ նաեւ Թուրքիայի հետ։ Եվ Դա այն պարագայում, երբ ռուս զինծառայողները վերջերս լքել են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Դրան գումարելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանին «աչքերի կորուստը»՝ անձնակազմի կրճատման պատճառով էլ ավելի ճնշող պատկեր է ստեղծվում։

Ավելի կարեւոր. մեր տեղեկություններով՝ Իրանի հետ սահմանին՝ Սյունիքի մարզում, արդեն դիրքավորում են ամերիկյան հետախուզական մանեւրային խմբերի համարորոնք հետեւելու են Իրանի գործունեությանը եւ հատկապես հրթիռների արձակմանը: Դրա պատճառով նման հրատապություն է առաջացել ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման հետ կապված։ Թե դա ինչի՞ կհանգեցնի հիմա՝ չենք գուշակի, բայց վերահսկողության հարցում, թե ինչ են ներկրում եւ ովքեր են գալիս Հայաստան, մեր երկիրը, կարելի է ասել, կուրանալու է։ Իսկ Իրանի վիճակն Անդրկովկասում Արեւմուտքի դիրքերի ամրապնդման պատճառով կդառնա սպառնալից։ Թե ում շահերն էր հետապնդում նիկլորը՝ շատ պարզ է։ Մնում է միայն հուսալ՝ տնտեսական հոսքերը վերահսկելու եւ հնարավոությունները կորցնելու դիրքերից հրաժարվելն իսկապես արդարացված էր։ Հատկապես այն ֆոնի վրա, որ Հայաստանի նկատմամբ ուշադրությունը ռուսական ռազմաքաղաքական շրջանակներում այժմ առավելագույնս բարձրացված է։

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի