կարևոր
3679 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 21:58
Հասարակություն

Սատանան հենց այդտեղ է թաղված․ Շարմազանով

Սատանան հենց այդտեղ է թաղված․ Շարմազանով

Մեկը չկա Նիկոլին ասի՝ իսկ ինչու՞ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն 2021-ի մայիսի 1-ի դրությամբ զբաղեցնող դիրքեր, այլ ոչ թե 2020-ի նոյեմբերի 9-ին զբաղեցնող դիրքեր։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սատանան հենց այդտեղ է թաղված։

2020-ի նոյեմբերի 9-ից մինչեւ 2021-ի մայիս ադրբեջանական զորքերը հենց Նիկոլի բանավոր պայմանավորվածությամբ ու հանցավոր անգործությամբ հասան Սյունիք,զբաղեցրին Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու մի շարք հայաբնակ գյուղեր՝այդ թվում Շուրնուխը,ինչպես նաեւ գրավեցին Սեւ լճի 30 տոկոսը։

Ինչու՞ դա չի պահանջում։

Որովհետեւ դա պահանջել կնշանակի պահանջել սեփական հրաժարականն ու մեղադրյալի աթոռին տեղավորվելը»,- գրել է Շարմազանովը։