կարևոր
1864 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-06-11 17:51
Քաղաքական

Սատանան փախչում է խաչից, ինչպես դուք՝ ճշմարտությունից․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Ազգային ժողովում հայտարությունների ժամին  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեկնաբանեց իշխանության կողմից ընդդիմությանը տված գնահատականը՝ «հայդուկներ»։

«Մեզ՝ ընդդիմադիրներիս, ներկայցնում են մի գնահատականով՝ հայդուկներ։ Հայդուկը տարբեր բացատրական բառարաններով անձ էր, ով  պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, նրա  կողմից նվաճված ժողովուրդների ազատագրության ու հայրենիք համար, պատրաստ էր կյանքը զոհեր հանուն հայրենիքի։ Շատ հետաքրքիր է, երբ գնահատվում է, որ մենք  հայդուկներ եք, ապա մեծամասնությունն ո՞վ է այդ դեպքում, եթե մենք ձեր դեմ ենք պայքարում։ Հետևությունը թողնում եմ մեր հայրենակիցներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։