կարևոր
694 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 14:01
Հասարակություն

Ֆրանսիան գործուն միջոցներ չի կիրառում Ադրբեջանին սաստելու, զսպելու, նրա ցեղասպան քայլերը դատապարտելու ուղղությամբ․ Միքայել Հաջյան

«Դիմում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և հայ ժողովրդի դարավոր բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ այն ողբերգությունը, որն ապրել է Արցախի ժողովուրդը, տեսել է միջազգային հանրությունը, այդ թվում Ֆրանսիան։ Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային, այն հայանպաստ և արցախանպաստ հայտարարությունների և բանաձևերի համար, որոնք արձանագրվել են մանավանդ վերջին մեկ տարում։ Ընդունելով հանդերձ այդ սրտահաճո փաստաթղթերը մենք այնուամենայնիվ դժգոհ ենք, որ Ֆրանսիայի կառավարությունը խոսքից չի անցնում գործի, որպես գերտերություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն գործուն միջոցներ չի կիրառում Ադրբեջանին սաստելու, զսպելու, նրա ցեղասպան քայլերը դատապարտելու ուղղությամբ», - ասում է Միքայել Հաջյանը, ում երկու տղաները զոհվել են։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ 

Նախաձեռնության շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտից ևս մեկնարկել էր ակցիա, որը շարունակվեց ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առջև։ 

Մանրամասն տեսանյութում։