Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Եվրամիությունը Արևելյան միջերկրածովյան և Էգեյան ծովում Թուրքիայի սադրանքները դատապարտելու հարցում «դանդաղ է գործում», սակայն Աթենքը «համբերությամբ և համառությամբ» կշարունակի պնդել պատժամիջոցների անհրաժեշտությունը, նախօրեին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, գրում է Ekathimerini թերթը:
«Քայլ է արվել, բայց մեր կառավարությունը երբեք չի ասել, որ դա բավարար է»,- ասել է Դենդիասը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քննարկումը մինչև մարտ հետաձգելու որոշումը։
Մեկնաբանելով Եվրոպական մի քանի կառավարությունների ներկայացրած փաստարկն այն մասին, որ Թուրքիա զենքի արտահանման արգելքը կխաթարի ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, Դենդիասն ասել է․ «Ինչպե՞ս կարող են արդարացնել իրենց դիրքորոշումը, երբ դաշինքի գլխավոր հենարանը՝ Միացյալ Նահանգները, պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ այն փաստարկի հիման վրա, որ այդ երկիրը խարխլում է ՆԱՏՕ-ի միասնությունն ու անվտանգությունը»։
Նա հավելել է, որ ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի որոշումը «անկասկած, հզոր ազդանշան է», հատկապես հաշվի առնելով, որ այն ընդունվել է Եվրախորհրդի նիստից ընդամենը մեկ օր անց: