Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախցի կանայք, որոնք Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից աջակցվող պատերազմի պատճառով ստիպված լքել են իրենց տներն ու ժամանակավորապես հաստատվել Երևանում, Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ միջոցը համարում են աշխարհի երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը:
«Մեր պահանջն այն է, որ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Ադրբեջանին ու Թուրքիային զսպելու միակ տարբերակը դա է, կոնկրետ պատժամիջոցներ կիրառվեն այդ պետությունների դեմ, և աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը: Այսօր մեզ համար կարևոր է ամեն մեկի ձայնը: Այս ճանաչումն այսօր ոչ միայն մեզ է պետք, այսօր այդ ճանաչումն աշխարհին է պետք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, որոնք Արցախի անկախության պահանջով ցույցեր են անցկացնում արտերկրում, այն քաղաքներին, որոնք ճանաչում են Արցախի անկախությունը, վստահ եմ, որ ծավալվելու է անկախության ճանաչման այդ շարժումը»,- նշեց Սարգսյանը:
Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանը հավելեց, որ իրենք միջազգային կառույցներից և աշխարհի երկրներից մարդասիրական օգնություն չեն ակնկալում:
«Մենք ոչ մի մարդասիրական օգնություն չենք ուզում: Ցանկանում ենք, որպեսզի միջազգային կառույցներն ու պետությունները կանգնեն մեր կողքին` բոլոր իրավական ճանապարհներով»,- ասաց Լիանա Ադամյանը: