կարևոր
4171 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 13:01
Հասարակություն

Թուրքին սաստելու փոխարեն Փաշինյանը հոխորտում է իր իսկ մեղքով հայրենազրկված արցախցիների վրա

Շարունակ Ադրբեջանի պահանջները բավարարող և Ալիևին չսաստող Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում, ասվալտաչակուջային իր ոճի մեջ, հոխորտանքներ հնչեցրեց հայրենզրկված արցախցիների հասցեին՝ մասնավորապես ասելով․ «Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»։
Մանրամասն՝ տեսանյութում։