|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Ուրուգվայի Սենատը հայտարարություն է ընդունել` դատապարտելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը:
Տարածված հայտարարությունն իր թվիթերյան էջում կիսվել է երկրի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը` նշելով. «Կիսում եմ Ուրուգվայի Սենատի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերաբերյալ, որը միաձայն քվեարկությամբ մեր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»:
Արգիմոնի թվիթով, իր հերթին, կիսվել է երկրի նախագահ Լուիս Լակալյե Պոուն: