Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 413.31 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 498.96 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակից տեղեկացնում են, որ գրասենյակի նախաձեռնությամբ և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համագործակցությամբ օրերս լույս է տեսել «Զահրատ։100 բանաստեղծություն» ժողովածուն, իսկ այսօր Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացել է ժողովածուի շնորհանդեսը:
«Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համագործակցությամբ օրերս լույս է տեսել «Զահրատ։100 բանաստեղծություն» ժողովածուն։
Հոկտեմբերի 10֊ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ ժողովածուի շնորհանդեսը։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։
«Զահրատի բանաստեղծությունը նշանավոր է երեք կարևոր հանգամանքներով։Նախ, որ այն պարզ է, մաքրամաքուր ու անպաճույճ։ Երկրորդ` նա պատմողական բանաստեղծություն է ստեղծել, և երբ կարդում ենք, կարծես հեքիաթ ենք կարդում։ Երրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ Զահրատը բանաստեղծության մեջ ստեղծում է կերպարներ, որոնք համամարդկային են»,- իր խոսքում շեշտեց Ռուզան Առաքելյանը`առանձնացնելով Զահրատի յուրահատուկ տողն ու գիրը պոլսահայ գրականության մեջ։
Համազգայինի Կենտրոնական վարչության անունից ներկաներին ողջույնի խոսք հղեց ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։
«Զահրատը մեզ համար նաև ժամանակի պատմագիր է ու վկա։ Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ հրատարակելով այս գիրքը` կարողանանք այդ ժառանգությունը փոխանցել այսօրվա ու վաղվա սերունդներին»,- ընդգծեց Արտաշես Շահբազյանը։
Զահրատ բանաստեղծի մասին իր սրտի խոսքն ասաց գրականագետ, սույն ժողովածուի կազմող Սուրեն Դանիելյանը։ Նա շեշտեց, որ Զահրատը գրում էր մարդու մասին`տառապող մարդու մասին։ «Հիշում եմ նրա նշանավոր մի արտահայտություն` թախծոտին կյանք ու խինդ,իսկ մեռնողին`հիշատակի զորություն։ Զահրատը մեր պոեզիայի համար բերեց այդ կյանքն ու խինդը։ Զահրատը նաև վերադարձրեց Պոլսին նրա առաջնային դերը։ Նա նոր արթնության նշան էր»,- կարևորեց Դանիելյանը` նաև նշելով, որ բոլորս էլ Զահրատի ստեղծագործությունների տիպարներն ենք` տառապող, մենություն ու երկվություն ապրող մարդու տեսքով։ Ուստի` Զահրատը ապրում է բոլորիս մեջ։
Խոսք ասացին նաև գրքի խմբագիր, գրականագետ Քնարիկ Աբրահամյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, գրականագետ Նոնա Դավթյանը։
Շնորհանդեսի ժամանակ Զահրատի` երգի վերածված բանաստեղծությունները կատարեց ամերիկահայ երգիչ, թարգմանիչ Պերճ Թիւրաբեանը։
Բանաստեղծի ստեղծագործություններից ընթերցեցին դերասան Արամ Կոստանյանը և ասմունքող Գայանե Սամվելյանը։
Միջոցառումն ամփոփվեց գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանի խոսքով։
Նշենք, որ գիրքը լույս է ընծայվել Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արևիկ Գաբրիելյանի հովանավորությամբ, որին միացել են նաև Պերճ և Անահիտ Թիւրաբեանները, Արթօ և Զապէլ Խրիմեանները և Լենա Օհաննէսեան-Սթրիթըրը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։