կարևոր
655 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-14 16:51
Իրավական

ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին փաստաբանների ասուլիսը

ՀՅԴ անդամների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին փաստաբանների ասուլիսը

«ՀՅԴ անդամներին ազատ արձակեցին, քանի որ նրանք անմեղ տեղն էին ձերբակալվել»,- ասուլիսի ժամանակ շեշտեցին փաստաբանները՝ հայտնելով, որ վարչախմբի նպատակն էր բերման ենթարկվածներին հորինված գործով կապել ՀՅԴ-ի հետ:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը, անդրադառնալով վերջին շրջանի կալանավորումներն, ասց․ «Այն, ինչ վերջին մեկ ամսում կատարվում է, մեկ ամբողջական կոմբինացիայի տրամաբանության մեջ է տեղավորվում։ Բոլորն այնտեղ են, որովհետև դրանով այս վարչախումբը մի քանի խնդիր է լուծում։ Հանրությանը ցույց են տալիս, թե ահաբեկչական խմբավորումներ են ձերբակալվել։ Նրանց նպատակն է մեկուսացնել այն մարդկանց, որոնք հաջորդիվ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների ժամանակ կարող էին դժգոհություն հայտնել և փորձել դիմադրություն ցույց տալ։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում վախ ներշնչել բոլոր տնտեսվարողներին, որ գործարարները կաղապարված լինեն իրենց դիրքորոշումն արտահայտելիս»։

Փաստաբանը նաև զավեշտալի դեպքին անդրադարձավ, երբ ձերբակալվածների շարքերում է եղել ՀՅԴ-ականներին անծանոթ մի մարդ․ «Ձերբակալված դաշնակցակնաններից զատ եղել է մի սանտեխնիկ, ով ՀՅԴ-ի հետ որոևէ կապ չունի, գուցե անվան համընկնում է եղել, բերել հանիրավի 72 ժամ պահել են»։