Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մատենաշարի հիմք է դրվում՝ «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» ժողովածուի առաջին համարի շնորհանդեսն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը Գիտությունների ազգային ակադեմիայում «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» միջազգային երկրորդ գիտաժողովի ժամանակ, երբ տեղի ունեցավ նաև մատենաշարի շնորհանդեսը։
Նա վստահեցրեց, որ կա հսկայածավալ նյութ, որը պետք է մշակվի և այդպիսի ժողովածուների տեսքով լույս տեսնի։
«Այստեղ ընդգրկված է 21 զեկույց և ամենակարևորն այն է, որ ոչ միայն մենք ինստիտուտում հիմք ենք դնում մի նոր մատենաշարի, մենք գիտենք, որ կա Օտար աղբյուրերը հայերի մասին՝ ասորական, թուրքական աղբյուրներն են և այլն, հիմա մենք փորձում ենք ի մի բերել մեր գաղթաշխարհի պատմության հատկապես այն առանձնահատուկ հատվածը, թե օտար աղբյուրները՝ հեղինակները, ճանապարհորդները և այլն, ինչպիսի անդրադարձներ ունեն մեր հայկական գաղթավայրերի մասին»,-ասաց Գևորգ Ստեփանյանը։
Մատենաշարի գաղափարը ծնվել է, երբ Սփյուռքի և հայկական գաղթավայրերի պատմության բաժինը, շարունակելով աշխատանքային գործունեության՝ երջանկահիշատակ բարխուդարյանական ավանդույթները, կազմելիս է եղել աշխատանքային գործունեության տարեկան պլանը։
«Եվ ահա, մեր բաժնի աշխատակից, գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը գաղափար հղացավ, որ սկսենք մի մատենաշարի կազմակերպման աշխատանքը, որը կլինի օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին։ Անշուշտ, գաղափարը ողջունվեց բաժնի բոլոր աշխատակիցների կողմից, և մենք 2020 թ-ի սեպտեմբերի 15-16-ին հրավիրեցինք միջազգային գիտաժողով, որը շատ լայն արձագանք գտավ, անմիջապես գիտաժողովին իրենց մասնակցության հայտը ներկայացրին Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից և նաև իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցները, հատկապես՝ Հայկական գաղթավայրերի և Սփյուռքի պատմության բաժինը»,-ասաց Գևորգ Ստեփանյանը։
Գիտաժողովը հաջողությամբ ավարտել են և որոշել, որ զեկույցների հիման վրա հրատարակեն «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» ժողովածուն։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․