|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հանդիպումը:
«Շնորհակալություն Քիթ Քելոգին Ուկրաինա կատարած այս այցի համար: Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփին աջակցության կարևոր ազդանշանների և մեր երկու երկրների համար դրական որոշումների համար։ Մենք գնահատում ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը», - գրել է Ուկրաինայի նախագահը սոցցանցի իր էջերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը երկարատև այցով ժամանել է Կիև: