Փոխարժեքներ
06 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մենք նպատակահարմար չենք գտնում այս փուլում շարունակել մեր գործունեությունն Արցախի ներկայացուցչության շենքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, նշելով՝ օրակարգը, որը մենք հայտարարեցինք՝ փաստորեն չստացվեց, քանի որ չկա հանրային աջակցություն փողոցային պայքարում:
Նա անդրադառնալով նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործիչներին՝ ասել է՝ նույն այն գործիչները, որոնք պարբերաբար խոսում էին արցախցիների իրավունքներից՝ քչերն են հանրահավաքին ներկա եղել:
Մարգարյանը տեղեկացրել է, որ պայքարում ընդգրկված էին նաև Արցախի հինգ խմբակցությունները, ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները և այլն, որոնց հետ առաջիկա օրերին կվերակազմակերպվեն և հանդես կգան հետագա անելիքների մասին հայտարարությամբ:
«Առաջիկայում կքննարկենք՝ ինչ ձևաչափով և ում հետ ենք համագործակցելու այս հարցերի շուրջ: Երբ որ լինի հանրային մեծ պահանջարկ, մենք պատրաստ ենք նորից այդ պատասխանատվությունը վերցնելու, զուտ փողոցային պայքարի մասով: Խորհուրդը չի լուծարվում», -ամփոփել է Արցախցիների իրավունքների խորհրդի անդամը: