Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես ուզում եմ մի քանի խոսք ասել Կիսելյովներին պաշտպանողների մասին, բայց չգիտեմ` ուզում եմ ասել, թե չեմ ուզում»,- այսպես բազմանշանակ տողերով անդրադարձավ Կիսելյովի նմաններին պաշտպանողներին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Նա նշեց, որ կանդրադառնա այդ ամենին իր գրքի մի բանաստեղծությամբ, որը գրվել է 1987-ին: «Այդ ժամանակ ես մտածում էի, որ դա գրում եմ կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, ովքեր ամեն ինչ փորձում էին ներկայացնել Խորհրդային միության շահերով: Կարծում էի` բանաստեղծությունը նրանց եմ նվիրում, բայց հասցեատերերի շրջանակն անընդհատ լայնացավ ու պարզվեց, որ դա շարունակական է: Եվ այսօր այդ բանաստեղծությունը նվիրում եմ կիսելյովներին պաշտպանողներին»,- ասաց պատգամավորը:
Պնակալեզ, պատեհապաշտ, բ-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:
Գալու է Ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
Ու դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եւ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում: