կարևոր
688 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-14 12:30
Հասարակություն

Փաշինյանը ինչքան թուրք կա հետները հանդիպեց, մի հատ արցախցու չի հանդիպում իրավիճակը հասկանա, սոցապ նախարարն էլ ստեր ա հորինում․ արցախցի

Կառավարությունից արցախցիներին առաջարկեցին 4 հոգանոց խումբ կազմել, որ ընդունեն՝ քննարկելու բարձրացվող հարցերը։  Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու դուրս եկած գործադիրի ներկայացուցիչը հայտարարեց, թե փողոցում քննարկում չի լինելու։

Արցախցիները հիշեցրին, որ արդեն 2-3 ամիս է՝ մասնագիտական խմբերով քննարկումներ են ունեցել, սակայն ապարդյուն։ Արցախցի կանանցից մեկն էլ մոտեցավ կառավարության ներկայացուցչին, ասաց՝ «Գնում է, ինչքան թուրք կա, հետը հանդիպում է։ Մի արցախցու ինչի՞ չի հանդիպել։ Սոցապ նախարարը ստեր է հորինում, ասում, վարչապետն էլ ասում է՝ շատ լավ։ Ի՞նչը շատ լավ։ Արցախցիներն այստեղ բլոկադայի մեջ են»։