կարևոր
1849 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 17:02
Աշխարհ

Հայաստան. ներքին հակամարտության պատմությունը միջազգային համատեքստում

Հայաստան. ներքին հակամարտության պատմությունը միջազգային համատեքստում
Հայաստանի վարչապետն աննախադեպ արշավ է ծավալել Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, որի գագաթնակետը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի, ինչպես նաեւ մի շարք ընդդիմադիրների եւ հոգեւորականների ձերբակալություններն են՝ իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու, ինչպես նաեւ երկրում ահաբեկչություններ կազմակերպելու եւ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի վերաբերյալ քրեական գործերով: Իրադարձությունները ստացել են միջազգային լայն արձագանք եւ տարբեր մեկնաբանություններ՝ կախված տեղեկատվության աղբյուրից։ Իրականում հակամարտությունն ունի քաղաքական եւ տնտեսական ենթատեքստ։

Մաս առաջին

Հակամարտության սրման ժամանակագրություն

«նոր Հայաստան, նոր հայրապետ» կոչվող հակաեկեղեցական շարժումը ստեղծել են գործող իշխանությունների կողմնակիցները՝ 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո: Հայաստանյան իշխանությունների եւ եկեղեցու հարաբերություններում լարվածությունը սրվեց 2020-ի ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո․ այն ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միացավ Փաշինյանը հրաժարականի պահանջին:

2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց այժմ արդեն նախկին ԼՂՀ տարածքը որպես Ադրբեջանի Հանրապետության բաղկացուցիչ մաս: Գարեգին Բ կաթողիկոսը դրա գործողությունները որակել է որպես «անտեղի եւ Արցախյան հարցի լուծմանը չնպաստող»: Հայկական սփյուռքյան կազմակերպությունները նույնպես Փաշինյանի գործողություններն անընդունելի են համարել։ 2023 թ-ի սեպտեմբերին Ղարաբաղը վերջնականապես ադրբեջանական իրավասության տակ անցնելուց հետո Գարեգին Բ-ն հայտարարել է՝ Ղարաբաղի հայերի ողբերգության պատճառը «Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է եւ հայ ժողովրդի պառակտումը»։

Եկեղեցու նման սկզբունքային դիրքորոշումից խոցելի Փաշինյանն ամեն կերպ խրախուսում էր Գարեգին Բ-ի դեմ քարոզչական արշավը: Այն ուղեկցվել է ուժային ակցիաներով եւ վիրավորական գործողություններով Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների նկատմամբ: Հայկական լրատվամիջոցներն այն ժամանակ նշում էին. «Հակաեկեղեցական շարժումն ուղղորդվւոմ է իշխանության վերին էշելոնների կողմից։ Սա եւս մեկ անգամ վկայում է՝ Փաշինյանի օրոք հակաեկեղեցական ալիքը հասել է աննախադեպ չափերի: Թավշյա ծայրահեղականները չեն խորշում Ազգային ժողովի ամբիոնից Եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ ուղղված հայտարարություններ անել ամեն առիթով»։ Ի պատասխան վարչապետն ԱԺ-ից հայարրեց՝ «Եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի կառավարության հետ, ուրեմն վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»:

2024  թ-ի գարնանը սկսեցին ուժեղանալ սահմանազատման եւ սահմանագծման ժամանակ Ադրբեջանին տարածքային զիջումների դեմ բնակչության բողոքները: Բողոքի ցույցերին ի սկզբանե ակտիվորեն աջակցել են հայ հոգեւորականները, որոնցից ամենաակտիվն ու ամենանշանավորը Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է: Ցուցարարները, միավորվելով «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման մեջ (հետագայում վերանվանվելով «Սսրբազան պայքար»), արքեպիսկոպոսին ճանաչել են որպես իրենց առաջնորդ: Նրա կոչով ամբողջ Հայաստանում տեղի ունեցան «անհնազանդութայն տոտալ ակցիաներ»: Ակցիայի նպատակն էր ճնշում գործադրել հայ պատգամավորների վրա, որոնք պետք է ականջալուր լինեն ընդդիմության կոչին, անվստահություն հայտնելով Փաշինյանին:

Նպատակին հասնելու գործիքներն օգտագործվեցին գրեթե նույնը, ինչ իշխանությունը կիրառեց 2018 թ--ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որն այն ժամանակ ստիպված էր հրաժարական տալ: Ի պատասխան՝ դա ու իր թիմը սաստկացրին վարկաբեկումն ու ճնշումը հայկական եկեղեցու վրա, հատկապես Հայաստանի կառավարության ղեկավարի եւ ԿՀՎ փոխղեկավար Դեւիդ Քոենի բանակցություններից հետո:

Այսպես, Փաշինյանը բավականին անհեթեթորեն մեղադրել է ՀԱԵ-ին՝ հայերի հազարամյա դավաճանության մեջ՝ ի շահ երրորդ ուժերի, «ազդեցության գործակալ» լինելու մեջ: Էջմիածնի վրա հարձակումները Փաշինյանը հիմնավորել է եկեղեցու կողմից հարկվող եկամուտները թաքցնելու կասկածներով: Հայ առաջնորդը չբավարարվեց Եկեղեցու վարկաբեկմամբ։ դա փորձեց ներկայացնել բավականին բարդ սցենար․»44-օրյա պատերազմի նախապատրաստմնը մասնակցել են, ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները: Եվ ես գիտեմ ՀԱՊԿ-ի առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են դրան»Լ Այնուհետեւ Փաշինյանը, ուղղակիորեն չմատնանշելով ՀԱՊԿ անդամ Ուղղափառ երկրներին, կապեց նանց որոշակի դավադրություն՝ Ադրբեջանի եւ հայկական ընդդիմության, այդ թվում՝ հոգեւորականների մասնակցությամբ բողոքի ցույցերի հետ՝ որպես «Հայաստանի Հանրապետության ոչնչացման միասնական մտահղացում»:

Դաշնակիցների եւ ՀԱԵ-ի հասցեին այս մեղադրանքները առաջացրեցին տարակուսանք եւ «կախվեցին օդում»․ չհետեւեցին ոչ կոնկրետ փաստեր, ոչ պաշտոնապես ներկայացված ապացույցներ։ 2024 թ-ի հունիսի վերջին «Տավուշ հանուն հայրենիքի» բողոքի շարժումը, որին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, տապալվեց։ Նույնիսկ եկեղեցին անզոր էր կոնսոլիդացնել հայկական ընդդիմությանը՝ նրա առաջնորդների ամբիցիաների բախման պատճառով։ Ոմանք ուղղակի հայտարարել են՝ «իրենց ջրերը չեն կարող հոսել մեկ հունով»:

Հայ Առաքելական եկեղեցու հետ Հայաստանի իշխանությւոնների դիմակայության հարցը ժամանակավորապես դուրս մղվեց հրապարակային բանավեճից։ 2025 թ-ի հունվարի 25-ին Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը միայն մտահոգություն է հայտնել ՀԱԵ տնտեսական գործունեության թափանցիկոոթյան բացակայության կապակցությամբ: Ընդ որում՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր առջեւ խնդիր չի դնում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ վկայակոչելով եկեղեցին պետությունից առանձնացնելու սկզբունքը: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, իսկ պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել եկեղեցու ներքին գործերին: Մայիսի 27-28-ը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) Շվեյցարիայում անցկացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային համաժողով, որին ելույթ է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Ի պատասխան՝ դա մայիսի 29-30-ը վերսկսել է հանրային արշավը ՀԱԵ-ի դեմ՝ կառավարության նիստում հայտարարելով, որ հայկական տաճարները «չուլանացվում են», օգտագործվում որպես «չուլան»: Այնւհետեւ վիրավորական գրառումներ է տեղադրել Facebook – ում՝ օգտագործելով հայհոյանքներ եկեղեցու հիերարխների հասցեին: Վարչապետի Facebook-ի առաջին գրառման արձագանքը ենթադրությունն էր, որ նրա էջը կոտրել են, այնքան անսպասելի էր: Սակայն դրան հաջորդեցին նույնաբովանդակ այլ գրառումներ, որոնք բոլորին համոզեցին Փաշինյանի հեղինակության մեջ։ Այս հրապարկումներին զուգահեռ վիրավորական գրառումներ սկսեցին հայտնվել նաեւ նրա քաղաքացիական կնոջ՝ աննա հակոբյանի էջում։ Առանց ամաչելու արտահայտություններից՝ նա կաթողիկոսին անվանել է «երկրի գլխավոր մաֆիոզ»:

Սոցցանցերի օգտատերերի մեծ մասն անընդունելի է համարել նման արտահայտությունները։ Քննադատական արձագանքը, սակայն, չկանգնեցրեց դրան։ Նա գրել է՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները, սըտ նրա, պետք է անցնեն բարեվարքության ստուգում:

Մայիսի 31-ին դա առաջարկեց փոխել Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության կարգը՝ դրանում ամրագրել «Հայաստանի Հանրապետության վճռորոշ դերը»: Հունիսի 9-ին դա պահանջեց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը՝ առաջին անգամ նրան աշխարհիկ անունով կոչելով՝ Կտրիճ Ներսիսյան:

Հունիսի 17-18-ը ոստիկանությունը ձերբակալեց հայ-ռուսական միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին՝ եկեղեցուն հրապարակային աջակցելուց հետո: Փաշինյանը սպառնալից եւ, հասկանալի չէ, թե ինչ ակնարկելով, հայտարարեց. «Սա Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չէ։ Սա Հայաստանի Հանրապետությունն է: Հուսով եմ՝ պետության համը կմնա ձեր բերանում»։ Հատուկջոկատայինները ներխուժել են Կարեն Կարապետյանի տուն եւ խուզարկություններ կատարել: Նրա առանձնատան մոտ մոտ 50 կողմնակիցներ ձերբակալվեցին։

Հունիսի 24-ին իշխող քպ-ի մոտ կանգնած Civic.am տեղեկատվական-վերլուծական պորտալ հրապարակել է նյութ, որն իբր փոխանցվել է «ընդդիմության ներսում վստահելի աղբյուրի «կողմից»՝ «ընդդիմության հեղաշրջման պլան» վերնագրով: Պլանը, իբր, պարունակում է դրան իշխանությունից հեռացնելու ութ փուլից բաղկացած ծրագիր՝ մատնանշելով ռուսական հետքը: Ավելին, «պլանի» իրականացման համար գումար պետք է հատկացնեին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն եւ «Հարավկովկասայն երկաթուղի» ՓԲԸ-ն (համապտասխանաբար ռուսական «Գազպրոմի» եւ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունները), ինչպես նաեւ արդեն ձերբակալված Սամվել Կարապետյանը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը, որը ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի առանցքային ակտիվն է: Հստակ ապացույցներ կրկին չեն եղել։

Հղում անելով այդ հրապարակմանը՝ վարչապետն անմիջապես հիշել է մեկ տարի առաջ երկրում «ձախողված պետական հեղաշրջման» մասին: Իբր դրան պետք է մասնակցեին նաեւ եկեղեցու սպասավորները: Երկու օր անց ձերբակալվեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (վերանվանված «Տավուշ հանուն հայրենիքի» շարժում): Նրան մեղադրում են ահաբեկչության, զանգվածային անկագությունների եւ իշխանությունը զավթելու փորձի մեջ: Երեւանի դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մաս): Միքայել արքեպիսկոպոսը չի ընդունել մեղադրանքը։ Հունիսի 26-ին Հայաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից եւ մասնակիցներից եւս 15 մարդու ձերբակալոթյան մասին, որոնք դարձել են երկրում ահաբեկչությունների կազմակերպման եւ իշխանության զավթման քրեական գործի ֆիգուրանտներ:

Հունիսի 27-ին դիմակավորված ԱԱԾ հատուկջոկատայինները մուտք են գործել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք եւ խուզարկություններ կատարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում: Հուլիսի 1-ին դա, փորձելով պառակտել հոգեւորականներին, կոչ արեց. «Եթե Գարեգին Բ-ն չլքի պատրիարքարանը, եղբայրաբար պետք է բոլորս միասին վերացնենք այն»: Հուլիսի 4-ին Էջմիածնում հավաքված Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ «առաջնորդվելու են դարերով օծված ընթացակարգերով՝ բացառելով որեւէ արտաքին միջամտություն»: Հուլիսի 4-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցավ երթ՝ ի աջակցություն կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի: Ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել ոչ միայն գործարարի դեմ հարուցված քրեական գործի, այլ նաեւ ՀՀ կառավարության ընդհանուր քաղաքական կուրսին:

«Հեղաշրջման պլանի» հրապարակման հաջորդ օրը ՀՀ վարչապետը հայտարարեց՝ իրավապահ մարմինները ոչ ավել, ոչ պակաս խափանել են երկրում իրավիճակն ապակայունացնելու «քրեաօլիգարխիկ հոգեւորկանության» «մասշտաբային եւ չարագուշակ» ծրագիրը: Չնայած մեղադրանքների ակնհայտ անհեթեթությանը՝ վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն (ՀՀ ՔԿ) սկսել է կատարել իշխանությունների հրահանգը: ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ քննիչի միջնորդությամբ դատախազը 16 անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշումներ է կայացրել, որոնցից 15-ը ձերբակալվել են: Ընդհնուր առմամբ, ՔԿ աշխատակիցներն ընդդիմադիրների տներում իրականացրել են ավելի քան 90 խուզարկություն: Կասկածյալների թվում են «Հայաստան», «Դաշնակցություն», «Էջմիածին» խմբակցությունների պատգամավորներ եւ «Սրբազան պայքար»շարժման աջակիցներ:

Իր պաշտոնական հաղոդագրության մեջ բացահայտելով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու «նենգ» ծրագիրը՝ ՀՀ ՔԿ-ն առանձնապես հնարամտություն չի ցուցաբերում եւ փաստացի մեջբերում է 2018 թ-ին Երեւանի համար արեւմտյան հովանավորների մշակած սցենարը, այն է. «ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակին հասնելու համար հանցավոր խմբի անդամները ծրագրել են ... կաթվածահար անել երթեւեկությունը, ... խաչմերուկներում լուսացույցների աշխատանքում իրականացնել զանգվածային խափանումներ, ... բնակչության շրջանում ստեղծել անվերահսկելի իրավիճակ, ... պատասխանատու պետական մարմիններին զրկել իրավիճակը շտկելու հնարավորությունից, այդ թվում՝ խոչընդոտել կամ նույնիսկ բացառել համապատասխան ոստիկնական ուժերի տեղաշարժը՝ տարբեր միջոցներով արգելափակելով ոստիկանության ներքին զորքերի ելքերը, խափանելով ոստիկանական տրանսպորտային միջոցների երթեւեկությունը...»: Հայտնաբերված իրեղեն ապացույցների վերաբերյալ ՀՀ ՔԿ-ն տեղեկացնում է, որ  «վերը նշված հանցավոր արարքների իրականացման նախապատրաստման շրջանակներում հանցավոր խմբի անդամները հավաքագրել են ավելի քան 1000 անձի՝ շարժման մասնակիցների միջոցով, ձեռք են բերել Երեւանի քարտեզը (!!!) հիմնական փողոցները որոշելու եւ իրենց գործողությունները պլանավորելու համար տվյալներ են ստացվել լուսացույցների, էլեկտրականության եւ ինտերնետ-բաժանարարների գտնվելու վայրի վերաբերյալ»: Հաջորդ պաշտոնական հաղորդագրության մեջ ՀՀ ՔԿ-ն տեղեկացնում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդների եւ մասնակիցների կողմից ահաբեկչական գործողությունների նախապատրաստման եւ իշանության յուրացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված խուզարկությունների արդյունքների մասին: Պարզվում է՝, նրանց մոտ հայտնաբերվել են ինչ-որ «խորհրդավոր» չհիշատակված դյուրավառ իրեր, որոնք նախատեսված են փողոցում ուժային եւ ինտերնետ մալուխները վնասելու համար: Դա բավարար էր գործող անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մաս երկրորդ

Մեկնաբանությունների անհամապատասխանություն եւ քաղաքական դրդապատճառների վերլուծություն

Պաշտոնական Երեւանն ամեն կերպ փորձում է համոզել բնակչությանը, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ ընդդիմության դեմ բռնաճնշումները պայքար են ահաբեկչության դեմ, սակայն համոզիչ ապացույցներ չի ներկայացնում, ինչը կասկածի տակ է դնում ձերբակալությունների օրինականությունը նույնիսկ չեզոք դիտորդների շրջանումՄիաժամանակ տեղի են ունենում տեղեկատվական լցոնումներ, թե իբր ընդդիմադիրները ցանկանում էին իրենց գործողությունները համաձայնեցնել ռուսական կողմի հետ: Արեւմտյան լսարանի համար Փաշինյանն այս գործընթացները ներկայացնում է որպես բավականին տարօրինակ հակազդեցություն «ռուսական ազդեցությանը»:

Վերլուծաբանների մեծամասնության համար ակնհայտ է՝ արեւմտյան կուրատորներն առաջարկել են իշխանության ամրապնդման դասական սցենար՝ ներքին սպառնալիքի կերպար ստեղծելու միջոցով: Հատկապես ցինիկ են թվում այն մարդկանց դեմ ահաբեկչության մեղադրանքները, որոնց միակ «հանցագործությունը» տարածքային զիջումների դեմ խաղաղ բողոքի ցույցեր կազմակերպելն է: Անգամ արեւմտայն գործակալությունների սոցհարցումները ցույց են տալիս բնակչության բացասական ընկալումը Հայաստանում գործող իշխանության հակաեկեղեցական քաղաքականության վերաբերյալ: MPG/Gallup International Acsociation-ի կողմից հունիսի 23-25-ը Հայաստանում անցկացված հարցման արդյունքներով (դրան մասնակցել է 1000 հարցված) միայն 14,7 տոկոսն է լոյալ վերաբերվում հայ առաքելական եկեղեցու գործերին իշխանությունների միջամտությանը:

Միջազգային հնչեղություն. 16 միլիոնանոց հայկական սփյուռքը, ի տարբերություն հյուրընկալող երկրների իշխանությունների, նույնպես հազվագյուտ միակարծություն ցուցաբերեց ՀՀ ղեկավարության գործողությունները դատապարտելու հարցում: Բրիտանիայում ՀԱԵ-ին հալածելը «կործանարար ընթացքը պահպանելու հուսահատ փորձ» են անվանել: Ֆրանսիայում զգուշացրել են՝ եկեղեցու թուլացումը թույլ կտա «ցանկացած արտաքին ուժերի ենթարկել երկիրը»: ԱՄՆ-ում հայտարարել են «քրիստոնյաների վրա հարձակումների» մասին, սիկ Գերմանիայում նշել են «հնագույն քրիստոնեական ինստիտուտներից մեկը պետական վերահսկողության տակ դնելու» փորձը: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել հայերը Իտալիայում, Լիբանանում եւ Ռուսաստանում: Միջազգային նման մասշտաբային արձագանքը խոսում է այն մասին, որ այս ամենն ընկալվում է որպես քաղաքական բռնաճնշումներ: Միեւնույն ժամանակ, գործարար համայնքի ներկայացուցիչները նախազգուշացնում են. խոշոր ներդրողների ձերբակալությունները թունավոր մթնոլորտ են ստեղծում ներդրումների համար:

Արեւմտյան ԶԼՄ-ները Հայաստանի ներքին հակամարտությունը ներկայացնում են որպես ավանդապաշտության եւ արդիականացման բախում կամ որպես ռուսամետ ընդդիմության փորձ՝ խոչընդոտելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանըԶԼՄ-ները փորձում են չխորանալ հակամարտության էության մեջ՝ ուշադրությունը կենտրոնացնելով Դուբայում դրա եւ Ալիևի մոտալուտ հանդիպման վրա՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար, կամ դրա արդիականացման օրակարգի եւ դրա «իրական Հայաստան» ծրագրի վրա: Որպեսզի քաղաքացիները դադարեն ֆիքսվել այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի կորուստը, բայց կենտրոնանան հասարակության արդիականացման վրա:

 Ընդդիմադիր քաղաքական վերլուծաբանները պնդում են՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի, արքեպիսկոպոս Գալստանյանի եւ նրա կողմնակիցների ձերբակալությունները 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կառավրության առանցքային քննադատներին վերացնելու փորձ են: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ուղղակիորեն գործերն անվանում է «շինծու՝ ընդդիմադիր թեւի հետապնդման համար»՝ ճնշելու դիմադրության օջախները եւ ընդդիմության շուրջ հասարակության համախմբումը:

Զուգահեռաբար, կարծում են փորձագետները, Արեւմուտքը խնդիր է դրել Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից՝ ներառյալ ռազմական ներկայությունը: Քաղաքական վերլուծաբանները նշում են՝ այս հակամարտությունը միջազգային նշանակություն է ստանում, քանի որ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է եւ ռուսական ընկերության սեփականատեր:

Ռուս փորձագետները ուշադրությունը կենտրոնացնում են նաեւ հավատացյալների իրավունքների խախտման եւ գործողությունների հակառուսական ուղղվածության վրա, մասնավորապես ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի (Forbes-ի ռուսաստանցի միլիարդատերերի վարկանիշում 44-րդ տեղ) հետապնդման վրա: Պետդումայի կոմիտեի ղեկավար Յանա Լանտրատովան հայտարարել է՝ «խղճի եւ դավանանքի ազատության իրավունքի հիմնական միջազգային սկզբունքները կասկածի տակ են դրվում Հայաստանի ղեկավարության կողմից»:

Կարեւոր է նշել՝ Կարապետյանը 2023 թ-ի ապրիլին ներառվել էր ուկրաինական «Миротворец» ծայրահեղական կայքում՝ իբր «Ռուսաստանի կառավարության համար եկամտի զգալի աղբյուր ապահովող՝ տնտեսական հատվածներում առեւտրային գործունեության համար»:

Կարապետյանը Հայ Եկեղեցու գլխավոր, եթե ոչ հիմնական մեկենասներից մեկն է, նա միլիոնավոր դոլարներ հատկացրել Էջմիածնի վերականգնման եւ վերականգնման համար: Նրա տան խուզարկությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նա հրապարակավ քննադատել է եկեղեցու վրա հարձակումները՝ հայտարարելով. «ինչ կարծիք պետք է ունենամ, երբ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունն ու մեր Եկեղեցու հազարամյակները, հարձակվում է նրա վրա:»

Որքան էլ իշխանությունները փորձեցին, Կարապետյանի ձերբակալությունը չստացավ Հայաստանի բնակչության աջակցությունը։ Ավելին, նա գործարարի համար ճանապարհ է բացել դեպի մեծ քաղաքականություն, որտեղ Կարապետյանը պոտենցիալ ունի դառնալու ընդդիմադիր ճամբարի ամենահզոր ուժի կենտրոններից մեկը: «Հրապարակ» թերթը այս կապակցությամբ հայտնում է՝ իշխող կուսակցությունում անհանգստացած են ձեւավորվող բողոքական կոնսենսուսով:

Միաժամանակ, Կարապետյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը կարծում է՝ իր պաշտպանյալը կալանավորվել է ՀԷՑ-ն անարգել ազգայնացնելու համար, իսկ խորհրդարանի կողմից հապճեպ ընդունված օրենսդրական փոփոխոթյունները վկայում են այն մասին, որ կառավարությունը վաղուց էր պատրաստվում դրան: Նրա կարծիքով՝ այդ փոփոխությունները հակասահմանադրական են, ուղղված են սեփականության իրավունքին միջամտելուն եւ ոտնահարում են օտարերկրյա ներդրումների պաշտպանության ռեժիմը: Նա նաեւ հիշեցրել է՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի աշխատանքում որեւէ խախտման մասին չի հայտնել:

Փորձագետների մեծամասնության կարծիքով՝ իշխանությունն օգտագործում է ներքաղաքական գործընթացը քաղաքական եւ տնտեսական դաշտը մաքրելու համար, որպեսզի նվազագույնի հասցնի ներքին ընդդիմությունն ու ապահովի Արեւմուտքի աջակցությունը, հատկապես եվրաինտեգրման եւ այսպես կոչված «ռուսական ազդեցության» դեմ պայքարի համատեքստում։

Փաշինյանի ակտիվացումը կապում են ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերւոթյունները կարգավորելու փորձերի, այլ նաեւ Զանգեզուրի միջանցքի բացմանը նրա համաձայնության հետԱյսպես, Էրդողանը տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ, հուլիսի 3-4) 17-րդ գագաթնաժղովից վերադառնալուց հետո, որը տեղի էր ունենում Ղարաբաղում, գովաբանել է Փաշինյանին «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիրքորոշման փոփոխության համար եւ պատմել, թե որքանով է նախագիծը կարեւոր Թուրքիայի՝ որպես առանցքային տրանսպորտային հանգույցի զարգացման համար: Փաստորեն, Էրդողանն անձամբ հաստատեց՝ Փաշինյանը կյանքի է կոչում Թուրքիայի համար կարեւորագույն նախագիծը:

Այս առումով կարեւոր դեր է խաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման ամերիկյան ծրագիրը, որի համաձայն ԱՄՆ-ն կերաշխավորի համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի ուղղակի մասնակցության հաշվինԱյս տարբերակը միանգամայն տեղավորվում է աշխարհի հիմնական լոգիստիկ ուղիները վերահսկելու Թրամփի ռազմավարության մեջ: Ըստ պլանի՝ Զանգեզուրի միջանցքն, ամենայն հավանականությամբ, կանցնի ամերիկյան, հնարավոր է՝ Թուրքիայի հետ միջնորդավորված ազդեցության տակ։ Սա նշանակում է՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են հեռացվել Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից Եվրոպա լոգիստիկայի մասնակցությունից, իսկ Հայաստանում (ԵԱՏՄ անդամ երկիր) բեռնափոխադրումների հոսքի գոնե մի մասն ուղղակիորեն ենթակա կլինի ԱՄՆ – ի վերահսկողությանը: Ակնհայտ է՝ հայկական իշխանությունների՝ Զանգեզուրի միջանցքը բացելու եւ այն ամերիկացիների վերահսկողությանը հանձնելու որոշումը հավասարազոր կլինի ԵԱՏՄ-ից դուրս գալունԱյդ քայլի նախապատրաստումն ակնհայտ է նաեւ Ռուսաստանի ղեկավարությանը: Այսպես, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ա. Լ. Օվերչուկը նախազգուշացրել է՝ Ռուսաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, քանի որ «Հայաստանում ի հայտ են գալիս նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետոթյուններից պարենային ապրանքների սերտիֆիկացման որոշ կանոններ, ինչը նշանակում է, որ միության ներքին շուկա կարող են հայտնվել ապրանքներ, որոնք չեն համապատասխանում մեր պահանջներին»:

Հասկանալով ԵԱՏՄ-ի հետ խզման անխուսափելիությունը՝ Հայաստանի իշխանությունները կփորձեն նախապես իրենց վրա վերցնել բոլոր ֆինանսական հոսքերը, ուստի պետք է ակնկալել՝ Փաշինյանի կառավարությունը շտապ կարգով տարբեր պատրվակներով պետական սեփականության կտեղափոխի նաեւ ռուսական մյուս ընկերություններին՝ ՀԷՑ-ից հետո՝ ՀԿԵ, «Գազպրոմ Արմենիա» եւ այլն:

Գործող օրենսդրությունը մինչեւ վերջերս թույլ չէր տալիս ազգայնացում սկսել, սակայն իշխող քպ խմբակցությունը դիմել է իրավական մանիպուլյացիաների՝ փոփոխություններ մշակելով «էներգոլորտում արդյունավետ կառավարման լծակներ ստանալու համար»: Հուլիսի 3-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը թույլ է տալիս ազգայնացնել Կարապետյանի էներգաարտադրող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերւոթյունը: Փաստաթուղթը հնարավորություն է տալիս ընկերությունը վերցնել որպես պետության սեփականություն: Թվում է, թե այս կարգավիճակում ընկերությունը երկար չի մնա: Հնարավոր է, որ այն շուտով փոխանցվի թուրք ներդրողներին՝ «էներգետիկ ռուսական կախվածությունից» ազատվելու եւ թուրք-ադրբեջանական էներգետիկ, կոմունիկացիոն եւ այլ նախագծերին ինտեգրվելու հայկական գործող իշխանության ուղեգծին համապատասխան:

Ընդդիմությունն ավելի վաղ այս օրինագիծը անվանել էր պետական ռեկետի եւ ներդրողներից գույքը խլելու փորձ, ինչպես նաեւ քաղաքական ճնշում ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ, որն այժմ կալանքի տակ է:

Բրիտանական հետք

Տեղեկատվական հարթակում «ընդդիմության դավադրության պլանի» լցոնումը շատ է հիշեցնում բրիտանական հետախուզության հայտնի սադրանքը՝ կապված «Զինովեւի նամակի» հրապարակման հետ («Զինովեիի նամակը» բրիտանական հետախուզության կողմից  պատրաստված գիտակցված եւ կեղծ սադրանք է։ Նամակը թվագրված է 1924 թ-ի սեպտեմբերի 15-ին, իբր գրված Կոմինտերնի նախագահ Գրիգորի Զինովեւի կողմից եւ հասցեագրված է Մեծ Բրիտանիայի Կոմկուսի Կենտկոմին։ Նամակում խորհրդային հայտնի քաղաքական գործիչը, կարծես, ուղղակի հրահանգներ էր տալիս Բրիտանական գործընկերներին՝ կազմակերպելու հեղափոխական ապստամբություն։ Ըստ այդմ՝ Անգլիացի կոմունիստներըպետք է դիվերսիոն գործունեություն սկսեին բանակում եւ նավատորմում, զբաղվեին իշխանական կառույցների ներկայացուցիչների հավաքագրմամբ, կապիտալիստների հետ զինված առճակատման կադրերի պատրաստմամբ։ Ավելի ուշ պարզվել է՝ կեղծիքին ձեռք է գցել սպիտակ սպա եւ ոչ անհայտ Ս.Ռեյլին https://www.thecrimson.com/article/1970/2/17/harvard-plates-solve-mystery-british-spy/): Այս անգամ շինծու «հեղաշրջման պլանը» կոչված է հակառուսական հիստերիա բորբոքելու եւ Հայաստանում վարկաբեկելու ընդդիմությանն ու հոգեւորականությանը: Highly likely, առանց MI6-ի «զգայուն ղեկավարության», սիկ այս ծառայությունը չի փոխում իր հաջողված կաղապարները:

Փորձագիտական հանրությունը նաեւ նշում է՝ եկեղեցու դեմ հայկական իշխանությունների արշավը հետեւեց ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հայկական եկեղեցու վերսկսված քննադատությանը զուգահեռ, սիկ Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունները սինխրոնիզացվեցին Ադրբեջանում ռուսներին վախեցնելու ցուցադրական ակցիայի հետ:

Թվում է, թե արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից նրա կողմից գրված ծրագիրն իրականացվում է այնպես, ինչպես դա եղել է 2022-2023-աններին՝ Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ: Այն ժամանակ նպատակն էր ստիպել ռուս խաղաղապահներին հակամարտության մեջ մտնել Ադրբեջանի հետ կամ վարկաբեկել նրանց Հայաստանի առջեւ՝ նպատակ ունենալով հետագայում հեռացնել ռուսական զորակազմը տարածաշրջանից:

Բրիտանական հատուկ ծառայությունների ռեժիսուրան կռահելի է. դա նրանց ձեռագիրն է: Ուկրաինական ուղղությամբ ռուսական դիրքերի ուժեղացման հետ մեկտեղ Արեւմուտքի համար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ Ռուսաստանին չի հաջողվի ծնկի բերել, չի հաջողվի նրանից հաղթել ռազմական ճանապարհով։ Հաշվի առնելով դա՝ բրիտանացիները փորձում են լարվածության նոր աղեղ ստեղծել Ռուսաստանի պետական սահմանների պարագծի շուրջ:

Այժմ, չի բացառվում, Երեւանին ռազմավարական խնդիր է դրված՝ բացառել ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ փակել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը։ Նշված ռազմավարական ծրագրի շրջանակներում լուծվում են մարտավարական խնդիրներ՝ Գարեգին Բ կաթողիկոսին փոխարինել ավելի բարեհամբույր հոգեւորականով, մաքրել ընդդիմադիր դաշտը 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալուց առաջ, ըստ էության, իրականացնել ռուսական ակտիվների ռեյդերային զավթում Հայաստանում:

***

Հայաստանի ներկայիս իշխանությունը ձգտում է իր «նոր լիբերալ արժեքներով» հաստատել  դեպի արեւմուտք կողմնորոշում, հայ հասարակությունը վերածել առանձին անհատների (Հայաստանի հպարտ քաղաքացիների) համայնքի՝ առանց ազգային ավանդույթների եւ պատմական հիշողության:

Այնտեղ արդեն անցել են նաեւ հայ ժողովրդի ինստիտուցիոնալ հիշողության փոփոխությանըՎարչապետը հայտրարել է՝ անհրաժեշտ է ստեղծել հայրենասիրության նոր մոդել, իսկ հետո սկսել է մարդկանց գիտակցությունից ջնջել «հնացած» պատմություններըԱյսպես, նա հայտարարել է, որ ոչ երկրի զինանշանը, որի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը (որպես ազգի, վերածննդի եւ քրիստոնեության խորհրդանիշ), ոչ էլ օրհներգը «ոչ մի ընդհանուր բան չունեն» այսօրվա Հայաստանի հետդրա կուսակիցները չեն հերքում՝ նրա հռետորաբանությունն ուղղված է ազգային-պետական ինքնության փոփոխմանը:

Ելույթ ունենալով 2024ի սեպտեմբերի 18-ին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում՝ դա հայտարարեց, որ հայրենասիրությունը «կործանարար է» եւ գաղափար է, որը ներշնչված է օտարերկրացիներից: Նա Հայոց ցեղասպանությունը մոռացության չմատնելու հայ ժողովրդի ջանքերը բացատրել է Խորհրդային Միության մանիպուլյացիաներով՝ Թուրքիային եւ ՆԱՏՕ-ին հակազդելու համար՝ այն անվանելով խորհրդային քարոզչոոթյան գործիք:

Այսպիսով, հայության բոլոր ամրակներն ու հիմնաքարերը ենթարկվել են աննախադեպ հարձակման: Հայաստանի եւ հայ ազգի պատմական հեռանկարները կորոշվեն ինչպես աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով, այնպես էլ հանրապետության ներքաղաքական իրավիճակով: Այնուամենայնիվ, ուզում ենք հուսալ, որ Արեւմուտքին դժվար թե հաջողվի հասնել իր նպատակին, քանի որ հայկական ինքնության, հոգեւոր-մշակութային ժառանգության հարցն ավելի խորն ու լայն է, քան մեկ քաղաքական ուժի ձգտումը, թեեւ իշխող այս պահին:

 

Ալեքսանդր Անանիեւ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական 

Աղբյուրը՝ interaffairs.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի