կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-21 15:05
Մշակույթ

Թե՛ Հայրենիք, թե՛ բնություն, թե՛ սեր. Հ. Պերպերյանի նոր ժողովածուի շնորհանդեսը՝ Համազգայինի նախաձեռնությամբ

Թե՛ Հայրենիք, թե՛ բնություն, թե՛ սեր. Հ. Պերպերյանի նոր ժողովածուի շնորհանդեսը՝ Համազգայինի նախաձեռնությամբ
Հայաստանում լույս է տեսել սփյուռքահայ բանաստեղծ, հասարակական գործիչ Հարություն Պերպերյանի «Առաձգական» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն:

Օրեր առաջ Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

Հիմնական բանախոսներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը, գրաքննադատ, դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Քնարիկ Աբրահամյանը խոսեցին Հարություն Պերպերյան բանաստեղծի գրական վաստակի, նրա անցած ճանապահի ու ներկայում նրա գրականության համեմատական առանձնահատկությունների մասին:

Հարություն Պերպերյանն իր գրականությամբ կարողացել է կամրջել անցյալն ու ներկան, ուրվագծել ապագայի տեսլականը: Նրա բանաստեղծություններում կա թե' Հայրենիք, թե' բնություն, թե' սեր։

Բանաստեղծի անձնական ապրումներն անկեղծ են, անմիջական ու խորհելու առիթ տվող իմաստնացած բանաձևումներով։ Այսպես է գրողը մտնում գրական աշխարհ՝ գրականություն բերելով համամարդկային արժեքներ։

Շնորհավորենք սիրելի գրողին՝ հավատալով, որ Հարություն Պերպերյանով շարունակվելու են սփյուռքահայ գրականության ավանդությունները, և արդի բանաստեղծությունը նոր նշաձող է սահմանելու։

Ռուզան Առաքելյան