կարևոր
538 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 12:48
Հասարակություն

Ձեր ուզածը չի՛ լինելու, արցախցին մնալու է իր հայրենիքում. Սայիդա Պողոսյան

«Մեզ համար շատ դժվար է՝ ամեն անգամ գալ, քո երկրից պահանջել քո իրավունքների պաշտպանությունը։ Յուրաքանչյուրդ կզգաք, որ անարդարություն է, երբ մարդուն ստիպում են լքել երկիրը։ Արցախցու խնդիրը միայն արցախցունը չէ։ Եկել է մի պահ, որ պետք է համախմբվենք, մեր ուժերի չափով  պաշտպանենք արցախցուն, ունենք գերիներ, որոնք ունեն մեր օգնության կարիքը, պետք է բարձրաձայնենք այդ մասին, ունենք այրվածների ընտանիքներ, որոնք մինչև հիմա կարգավիճակ չունեն։ Այս մասին հայտարարեց Սայիդա Պողոսյանը։

«Ինչ է՝ ուզում եք բոլորը վեր կենան և գնան,․ոչնչանա՞ն։ Ոչ, ձեր ուզածը չի լինելու, արցախցին մնալու է ՀՀ-ում, ստեղծելու է իր ընտանիքը, կառուցելու է տունը, տեր կանգնելու իր իրավունքներին»,- նշեց նա։