կարևոր
3013 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 11:17
Հասարակություն

Կայացել է «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչեւ մեր օրերը» գիտաժողովի զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը

Կայացել է «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչեւ մեր օրերը» գիտաժողովի զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը

Շնորհանդես «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 24-ին, կայացավ «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչեւ մեր օրերը» գիտաժողովի զեկուցումների ժողովածուի շնորհանդեսը։

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Ռ. Առաքելյանը կարևորեց նման ուշագրավ հրատարակության լույս ընծայումը, որը կարող է լուրջ աղբյուր հանդիսանալ բոլոր նրանց համար, ովքեր գիտական ուսումնասիրություններ են իրականացնում պոլսահայ գրականության ուղղությամբ։ Նա նաև շնորհակալություն հայտնեց Համազգայինի կենտրոնական վարչությանը՝ Հայրենիքում գիտակրթական կարևոր ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու համար։

Շնորհանդեսին ելույթներ ունեցան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը, Վ. Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, ԵՊՀ բ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանը, պատմաբան, դոկտոր Ռուբինա Փիրումեանը (ԱՄՆ), բանասիրական բաժանմունքի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գալստյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր, ակադեմիկոս Աելիտա Դոլուխանյանը, բ.գ.թ., դոցենտ( Վանաձորի պետական համալսարան) Վալերի Փիլոյանը, բ.գ.դ., ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը։

Շնորհանդեսի ընթացքում ասմունքեց ՀՊՄՀ աշխատակից Գարունա Երանոսյանը։

Ընթերցվեց Պոլսո Պատրիարք Սահակ Բ Մաշալեանի ողջույնի խոսքը:

Համազգայինի Երևանի գրասենյակ