|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանի դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման։ Այս մասին նշված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։
«Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ 15․07․2025թ ժամը 12։00-ին լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։
Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ծաղկագործները այսօր բողոքել են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան, մինչդեռ իրենց արտադրանքի 95 տոկոսը հենց ՌԴ արտահանման համար է նախատեսված։