կարևոր
790 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 18:04
Աշխարհ

Մոսկվա-Բաքու. քարերը հավաքելու ժամանակը

Մոսկվա-Բաքու. քարերը հավաքելու ժամանակը
Բաքուն եւ Մոսկվան նպատակ ունեն էլ ավելի ամրապնդել արտաքին քաղաքական համակարգումը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում: Բաքվի լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն, հաղորդում են՝ այդ հարցը քննարկվել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հանդիպման ժամանակ: Հանգամանալից զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ: Միեւնույն ժամանակ, հաստատվել է Մոսկվայի եւ Բաքվի պատրաստակամությունը՝ շարունակելու արտաքին քաղաքական սերտ համակարգումը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում: Այսպիսով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները սկսում են որակական նոր բնույթ ստանալ։ Թեման մեկնաբանել է Ստանիսլավ Տարասովը:

«Եթե իրավիճակը գնահատենք լոկալ, Բաքվի եւ Երեւանի միջեւ Մոսկվայի հավասարակշռման սովորական, բայց հեռացող համատեքստում, ապա, ճիշտ է, Երեւանի կողմից ռուսական ուղղությամբ արտաքին քաղաքակնության դիվերսիֆիկացում սկսելու փորձերը նկատվել են դեռեւս 2018 թ-ի մայիսին Հայաստանում դրա իշխանության գալուց առաջ։ Հետո նա այդ վեկտորի զարգացումները հասցրեց որոշակի կուլմինացիայի՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտության պատասխանատվույթունը տեղափոխելով Ռուսաստանի վրա։ Փաշինյանը խոսեց Մոսկվայի հետ դաշինքի վերանայման մասին, բացահայտ հայտարարեց՝ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի հետ հակամարտությունում», եւ որ Հայաստանը «իրեն սեղմված է զգում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»։ Դա նաեւ կարծում է՝ «ռզմավարական սխալ էր անվտանգության հարցերում հույսը դնել բացառապես Ռուսաստանի վրա»: Եվ սկսեց ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել Արեւմուտքի երկրների հետ, Ռուսաստանին դուրս բերել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ խաղաղ համաձայնագրից», - նշել է քաղաքագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Երեւանում հույս ունեին Բաքվի եւ Անկարայի հետ հակառուսական հիմքի վրա հնարավոր դաշինք կնքել։ Բայց Բաքուն սկսեց ավելի հեռատես գործել։

«Գլոբալ իմաստով նրան հաջողվում է մխրճվել հարավային երկրների հետ Ռուսաստանի մերձեցման քաղաքականութայն մեջ՝ հաշվի առնելով արեւմտյան արտատարածաշրջանային երկրների ապակառուցողական դերի վերաբերյալ դիրքորոշումների համընկնումը ինչպես Անդրկովկասում, այնպես էլ աշխարհում։ Ավելին՝ Բաքուն սկսել է քայլեր ձեռնարկել դեպի Մոսկվա՝ նրա դեմ արեւմտյան պատժամիջոցների գործողության պայմաններում», - ընդգծել է Տարասովը։

Նրա խոսքով՝ այժմ առջեւում է Ադրբեջանի առաջխաղացումը «մեծ համաշխարհային քաղաքականության լիգայում» այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսին Է BRICS-ի միավորումը, որտեղ այսօր նախագահում են Ռուսաստանը, ՇՀԿ-ն, ԵԱՏՄ-ն՝ որպես կառույցներ, որոնց պրիզմայով կարող է իրականացվել նաեւ Եվրասիական մեծ գործընկերության գործընթացը: Նա հստակեցրել է՝ Ռուսաստանի համար Ադրբեջանի հնարավոր մասնակցությունն այդ կառույցներում ռազմավարական նշանակություն է ձեռք բերում, քանի որ այդ երկիրը գտնվում է գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկում:

«Ինչն է նաեւ կարեւոր՝ Անդրկովկասի վրա Արեւմուտքի ճնշման համակարգային փորձերը ձեռնտու չեն ոչ Ռուսաստանին, ոչ Ադրբեջանին։ Այժմ նրանք կարող են միասին պայքարել դրանց դեմ», - ամփոփել է Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի