Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ ԱՄՆ-ն դեմ է Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կազմակերպության ենթադրյալ ընտրությունների ծրագրին, որի կազմում են նաեւ քրդական կազմավորումները, որոնք Թուրքիայում համարվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական թեւը: Պետդեպարտամենտի գրավոր հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայում՝ ներառյալ Հյուսիսային եւ արեւելյան շրջանները, ազատ, արդար, թափանցիկ եւ ներառական ընտրույոթւններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել»: Այստեղ ինտրիգն այն է, որ ԱՄՆ-ն աջակցում է քրդական այդ կազմակերպությանը եւ նրա հայտարարած ընտրությունները Սիրիայի վերահսկվող տարածքում գրեթե գլխավոր պատճառն էին, որը դրդում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաշտվել իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ։ Եվ ի՞նչ հիմա։
Նախ հարցի իրական կողմի մասին: Ի սկզբանե նման ընտրություններ Սիրիայում նախատեսվում էր անցկացնել հունիսին Ջազիրա, Դեր Զոր, Ռաքքա, Տաբկա, Ֆիրաթ, Մանբիջ շրջաններում եւ Աֆրինի մի մասում: Հաղորդվում էր՝ դրանց մասնակցելու են մինչեւ 30 քրդական կուսկցություններ։ Անկարան վստահ է՝ ծրագրերը կապված են առաջին փուլում տարածաշրջանում քրդական ինքնավրության, ապա նաեւ Քրդստանի անկախ պետության ստեղծման նախագծի իրականացման հետ: Այստեղից էլ Էրդողանի կտրուկ արձագանքը, որը հայտարարում էր, թե Թուրքիան ոչ մի պարագայում թույլ չի տա Սիրիայի հյուսիսում ստեղծել «Տեռորիստան պետություն»։ Ըստ անվտանգության կառույցների աղբյուրների, որոնք փոխանցել են Deutsche Welle ռադիոկայանի թուրքակն խմբագրությունը, Թուրքիան մտահոգված է եղել, որ «քրդերը մտադիր են հանգեցնել Սիրիայի մասնատմանը եւ տարածաշրջանում կառուցվածքային քրդական ինքնավարության ստեղծմանը, որը նման է արդեն գոյություն ունեցող Իրաքի հյուսիսում»:
Այդ կապակցությամբ Անկարան դիվանագիտական ուղիներով բանակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ։ Նույն աղբյուրները հայտնում են՝ Թուրքիան դիտարկում էր իրադարձությունների նման զարգացումը բացառող մի քանի տարբերակ՝ կամ Սիրիայի հյուսիսում նոր ցամաքային գործողության անցկացում, կամ Ասադի հետ հաշտեցում: Հետո Սիրիայում ընտրությունները, հավնաբար, ԱՄՆ-ի ճնշման տակ, հետաձգվեցին ավելի ուշ։ Սակայն ԱՄՆ-ն ավելի շատ մտահոգված է Սիրիայի հետ Թուրքիայի հնարավոր մերձեցմամբ, քանի որ այդ ուղղությամբ միջնորդական երկխոսություն է սկսվել Ռուսաստանի մասնակցությամբ։ Եղել են նաեւ Էրդողանի եւ Ասադի հրապարակային հայտարարությունները դեմ առ դեմ հանդիպման հնարավորության մասին։ Reuters – ը հաղորդում էքննարկվել է նաեւ նման հանդիպման անցկացման վայրը: Ընդ որում, կողմերը նկատելիորեն մեղմացրել են այսպես կոչված «նախապայմանները»։
Սակայն առայժմ իրականանում են Al Jazeera գործակալության կանխատեսումները, որը ենթադրում էր, որ «Էրդողանը, մեկ քայլ առաջ գնալով սիրիական ուղղությամբ, հետո երկու քայլ հետ կնահանջի»: Նա ակնհայտորեն սպասեց՝ ակտիվ դիվանագիտության միջոցով խաղալով այսպես կոչված «սիրիական» դոսյեն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՄՆ-ի հետ։ Այժմ սիրիական ընտրություններին ԱՄՆ - ի հայտարարած արձագանքից հետո նպատակը կարծես թե ձեռք է բերվել, եւ, ըստ փորձագետների, «կարող է սկսվել Պուտին - Էրդողան-Ասադ ձեւաչափով անձնական պայմանավորվածությունների չեզոքացման գործընթաց», թեեւ Էրդողանն ինքը քրդական իրավիճակի պատանդն է, քանի որ իրենք՝ Սիրիայի քրդերը, չեն հրաժարվում իրենց ընտրական ծրագրերից։ Նրանք մի կողմից տակտիկական խաղադրույք են կատարում ԱՄՆ - ի վրա, մյս կողմից՝ փորձում են համաձայնության գալ նաեւ Դամասկոսի հետ համազգային հաշտեցման համատեքստում՝ Սիրիայում իրենց ինքնավար կարգավիճակը ամրագրելու նպատակով։
Տեսականորեն Ասադը կարող է խաղարկել քրդական «խաղաքարտը», բայց դա ակտիվացնում է անջատողական տրամադրությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի քրդերի շրջանում: Բացի այդ, այդ նույն «խաղաքարտն» այնքան էլ բարձր չեն խաղարկում նաեւ արաբական որոշ երկրներ՝ Սիրիայում Իրանի ազդեցությունը նվազեցնելու մտադրությամբ։ Նման իրավիճակում Էրդողանը գործողույունների միայն երկու տարբերակ ունի՝ կամ պայմանավորվել ԱՄՆ - ի հետ Սիրիայում քրդերին աջակցելուց հրաժարվելու մասին, ինչը չի ստացվում, կամ հաշտվել ու պայմանավորվել Ասադի հետ՝ Սիրիայի հյուսիսում բազմաթիվ խնդիրներ հաղթահարելու համար: Դրանում էր, հավանաբար, թուրքական լրատվամիջոցներում Անկարայի եւ Դամասկոսի միջեւ անվտանգության խնդիրների շուրջ հանդիպումների մասին հյտնված արտահոսքերի գլխավոր իմաստը։ Դրական է նաեւ այն, որ թուրք-սիրիական սահմանին անդրսահմանային ռազմական գործողություններ չկան։ Սակայն ամերիկացիները դեռեւս մնում են Սիրիայում եւ հնարավորություն ունեն այնտեղ շարունակելու իրենց «խաղը» քրդերի հետ։
Այլ հարց է, թե արդյո՞ք Անկարան ռեսուրսներ ունի շարունակելու նման քաղաքականությունն արաբական աշխարհում մեկուսացումից Սիրիայի դուրս գալու պայմաններում։ Էրդողանի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության ներկա փուլում, որը հանգեցրեց Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի միջեւ կապերի վերականգնմանը, ակնհայտ է դառնում, որ հաջորդ փուլը պետք է լինի թուրք-սիրիական մերձեցումը՝ հաշվի առնելով սիրիացի քրդերի եւ սիրիացի փախստականների «թեժ հարցերը»: Ուժի մեջ են մնում նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի խոսքերը, ով հայտարարել էր՝ «Մոսկվան միջնորդություն չի պարտադրում Անկարային եւ Դամասկոսին, բայց եթե Ռուսաստանին խնդրեն, նա պատրաստ է անցկացնել նախագահներ Էրդողանի եւ Ասադի հանդիպումը»։
Ստանիսլավ Տարասով
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի