Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էդիկ Բաղդասարյանը Facebook-ում գրում է.
«Պուտինի, Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Կարծես թե արդեն հաստատվել է, որ հանդիպելու են։ ԵԱՀԿ-ն էլ ասում է, որ տեղյակ չէ այդ հանդիպման մասին։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ վտանգավոր հորձանուտում ենք հայտնվել։ Հայաստանի քաղաքական ուժերը չեն էլ գիտակցում դա։ Նրանք այնքան են հեռու պետության հոգսերից, որ նույնիսկ ծեծելով չես կարող ստիպել ուղեղներն աշխատացնեն մի բան անելու համար։ Բոլոր ոլորտներում ամայություն ես զգում միայն։ Մեզ երբեմն թվում է, որ թույլ ենք, շատ թույլ ենք, որ մեզնից արդեն ոչինչ կախված չէ, որ չենք կարող որեւէ բան փոխել, բայց այդպես չէ։ Ես տեսնում եմ, որ պայքարի կարողություն ունենք, համախմբվելու կարողություն ունենք, ու ապրիլից հետո այդ հնարավորությունն էլ ունեցանք։ Պետք փոփոխությունների ճանապարհային քարտեզ մշակել ու դրանով առաջ գնալ, առանց քաղաքական ուժերի վրա հենվելու»։