|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Անկարայում ամենամեծ խնդիրը համարում են Վաշինգտոնի աջակցությունը ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատներին (YPG), գրում է Sabah-ը։
Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցությունը YPG-ին ավելի շատ է վնասում Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին, քան Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնումը:
«ԱՄՆ-ը Ս-400-ը դիտում է որպես մեր հարաբերությունների համար սպառնալիք: Բայց ամենամեծ խնդիրը նրա աջակցությունն է YPG-ին: Քրդական աշխատավորական կուսակցությունը հարձակվում է թուրք ժողովրդի եւ միասնականության վրա, մինչդեռ YPG-ն ոչնչով չի տարբերվում ՔԱԿ-ից: Վաշինգտոնը բեռնատարներ եւ ինքնաթիռներ է ուղարկում YPG-ին եւ համագործակցում է նրանց հետ: Նրանք համառորեն ու վճռականորեն ասում են, որ YPG-ն ՔԱԿ չէ»,- ասել է Աքարը: