կարևոր
748 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-23 20:28
Աշխարհ

Նեթանյահուն ոչ սովորական տեսաուղերձով դիմել է Լիբանանի բնակիչներին

Նեթանյահուն ոչ սովորական տեսաուղերձով դիմել է Լիբանանի բնակիչներին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ոչ սովորական տեսաուղերձ է ձայնագրել Լիբանանի բնակիչներին՝ կոչ անելով լքել այն շրջանները, որտեղ «Հըզբոլլահ» շիական շարժումը զենք է պահում, վարչապետը նախազգուշացրել է, որ այդ վայրերի մոտ գտնվելը վտանգավոր է կյանքի համար:

«Ես ուղերձ ունեմ Լիբանանի ժողովրդի համար։ Իսրայելը պատերազմ է մղում ոչ թե ձեզ, այլ «Հըզբոլլահ» - ի դեմ Չափազանց երկար ժամանակ «Հեզբոլլահը» Ձեզ օգտագործում էր որպես կենդանի վահան։ Նա հրթիռներ է տեղադրել ձեր հյուրասենյակներում և ավտոտնակներում: Այդ հրթիռներն ու արկերը ուղղված են հենց մեր քաղաքների և մեր քաղաքացիների վրա։ Մեր ժողովրդին «Հեզբոլլահի» հարվածներից պաշտպանելու համար մենք պետք է վերացնենք այդ զենքը», - հայտարարել է վարչապետը։

Նա հիշեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) առավոտյան կոչը լիբանանցիներին՝ լքել «Հըզբոլլահ»- ի սպառազինությունների տեղակայման շրջանները:

«Ես ձեզ կոչ եմ անում՝ լուրջ վերաբերվել այս նախազգուշացմանը։ Թույլ մի տվեք, որ «Հեզբոլլահ»- ը վտանգի ձեր և ձեր սիրելիների կյանքը: Թույլ մի տվեք «Հըզբոլլահին» վտանգել Լիբանանը», - նշել է Նեթանյահուն: