|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն ապրիլի 24-ին ֆլեշմոբ են սկսել և տեսաուղերձ են ձայնագրել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Տեսանյութը «Ֆեյսբուք»-ի իր էջում է տեղադրել Գլխավոր Ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան, ով նաև «Ուկրաինան հիշում է» խորագրով ֆլեշմոբի հեղինակն է։
Ուղերձի սկզբում Վոլոդինան հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ցավի ու վշտի օր է, այն օրը, երբ ողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին։ Տեսանյութում 24 ժողովրդական պատգամավոր միանում է երկրի տարբեր կետերից և ընդգծում՝ Ուկրաինան հիշում է։
Վոլոդինան ասել է, որ, այսպիսով, ժողովրդի կողմից ընտրվածները հայտնել են իրենց սոլիդարությունը հայ ազգին։
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։