կարևոր
1060 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-08 22:46
Աշխարհ

Ուշադիր լսե՛ք ինձ, ձեզ զգուշացրել են, հեռացե՛ք այդտեղից. Նեթանյահուն` Գազայի բնակիչներին

Ուշադիր լսե՛ք ինձ, ձեզ զգուշացրել են, հեռացե՛ք այդտեղից. Նեթանյահուն` Գազայի բնակիչներին

 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարելով հզոր ցամաքային գործողության մասին՝ կոչ անելով Գազայի բնակչությանը լքել քաղաքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ելույթ ունենալով ռազմաօդային ուժերի շտաբի բունկերում՝ նա հայտնել է, որ վերջին օրերին իսրայելական ուժերը Գազայում ավերել են 50 բարձրահարկ շենք, որոնք օգտագործվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից:

«Այս ամենը միայն հզոր գլխավոր գործողության նախերգանքն է՝ մեր ուժերի ցամաքային զորաշարժը, որոնք այժմ կազմակերպված մտնում են Գազա քաղաք։ Ես ասում եմ Գազայի բնակիչներին՝ «...» ուշադիր լսե՛ք ինձ, ձեզ զգուշացրել են, հեռացե՛ք այդտեղից», –ասել է Նեթանյահուն։

Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Գազան, եթե ՀԱՄԱՍ-ը վայր չդնի զենքը:

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: