Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մայր Հայաստան» դաշինքի պատվիրակությունը, Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այցելել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ։ Նրանք տարածաշրջանի համար մարդասիրական օգնություն էին տարել` արյան փոխներարկման կայանի համար նախատեսված դեղորայք, գրքեր, սննդամթերք։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյանների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանն ասաց, որ շնոհիվ իրենց այցի ռուսական տարբեր շրջանակների մոտ այլ պատկերացում ձևավորվեց՝ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին։ Դաշինքի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանն էլ հավելեց, որ Դոնբասում շատ ըմբռնումով էին մոտենում արցախահայության վերադարձի իրանքունքին։
«Իրենք շատ լավ էին հասկանում, ոնց կարելի է պատերազմել ու ապրել այդ հողում։ Զուգահեռները Արցախի հետ շատ ադեկվատ էին այդ դեպքում։ Ե՛վ տեղի հայությունը, և՛ ադմինիստրացիան, և՛ հասարակական շրջանակները, երբ մենք նկարագրում էինք էթնիկ զտումը, արցախահայերի խոցելի իրավիճակը, իրենց տան ու տեղին տեր կանգնելու անքակտելի իրավունքի մասին մարդիկ ամբողջովին ըմբռնում էին։ Այդպես են դաշնակիցներ և ըմբռնողականություն գտնում արտաքին միջավայրում, ոչ թե ստրատեգիական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելով՝ գնալ մի տեղ մի բան խոստանալ, հետո գնալ մի ուրիշ տեղ նախորդ խոստման հակառակ խոստումը տալ, բոլոր այդ հարաբերությունները փչացնել, կեղծ խաղաղության խաչմերուկներից խոսել, բայց անընդհատ խոսել, իբր մենք խաղաղության խաչմերուկ ենք, բայց ցանկացած պահի թշնամին կարող է ներխուժել Հայաստան»,- ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։