Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Մենք գիտենք խնդիրները, այդ խնդիրները լուծելու ճանապարհը: Մենք ունենք թիմ, փորձառություն՝ դրանք լուծելու համար: Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք: Ստեղծված իրավիճակում արմատական եւ վճռական գործողությունների անհրաժեշտություն կա: Մեր պետականության եւ ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարելմիայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ, դրանք իրականացնելու վճռականությամբ,-իր ելույթում, ըստ Yerkir.am-ի, նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ բոլոր քայլերի հիմքում, իբրեւ առաջնահերթություն, ազգային պառակտվածության հաղթահարումն ու ատելության մթնոլորտի բացառումն են լինելու:
«Մենք ընտրում ենք համերաշխ եւ ազգային Հայաստանը: վերականգնելու ենք համերաշխության եւ երկխոսության կենսական մթնոլորտը, որպեսզի միասին, ազգային շահերի շուրջ համախմբված, կարողանանք կռուցել ուժեղ Հայաստան; Ազգային միասնականության օրվա հրամայականն է: Միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, արժանապատիվ խաղաղությունն ու մեր ինքնությունը»,-իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այս խառը իրավիճակում Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, ֆինանսական եւ մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է: Այն պետք է արդյունավետ իրացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան: «Չկա հայություն առանց Հայաստան։ Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր»,-նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: