|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կրեմլում կողմ են Մինսկի հետ դաշնակցային տոնայնությամբ զրույցին, սակայն երբեմն ըմբռնումով են մոտենում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այսպես ասած, էմոցիոնալ ռեպլիկներին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը լկտիացել է: Երեկ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել էր, որ ապրիլի 12-ից Բելառուսի խնձորի ու տանձի ներկրումը կարգելվի: Որոշումը կապված է այն բանի հետ, որ Բելառուսից ապրանքի անվան տան ՌԴ կարող է մատակարարել պատժամիջոցային ցուցակում ընդգրկված երկրներից ապրանք:
«Այնտեղ արդեն այնքան են լկտիացել, որ սկսել են մեր ձեռքերը ոլորել»,- ասել էր Լուկաշենկոն: