Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի համատեղ հնագիտական արշավախումբը Երևանում Կարմիր բլուր հուշարձանի տարածքում հայտնաբերել է վաղ երկաթի դարի երկու դամբարան։ Այս մասին ТАСС-ին հայտնել է արշավախմբի ղեկավարներից, հնագետ-ուրարտոլոգ Միքայել Բադալյանը։
«Հայ-ռուսական արշավախմբի կողմից ընթացող պեղումների արդյունքում արդեն հայտնաբերվել են երկու դամբարաններ, որոնք մոտավորապես թվագրվում են մ.թ.ա. 12-9-րդ դարերի։ Կարմիր բլուրի համար այս դամբարանները նոր երևույթ են։ Թաղումներն ունեն այսպես կոչված կրոմլեխ, որը բաղկացած է «կախարդական շրջան» կազմող ուղղահայաց տեղադրված սալերից։ Թաղումն ինքնին ծածկված է քարե սալերով։ Այս կառույցի վերևում կար քարերից պատրաստված պատյան։ Նշենք, որ նման դամբարաններ առաջին անգամ են հայտնաբերվել Կարմիր բլուրում։ Սա նոր էջ է Կարմիր բլուրի պատմության, նրա թաղման ծեսի ուսումնասիրության մեջ», - հայտնել է գիտնականը:
Նա նաև ասել է, որ հաջորդ շաբաթ հայ-ռուսական արշավախումբը կհեռացնի դամաբարանի ծածկող քարե սալերը, և «պարզ կդառնա, թե ինչ կարևոր արտեֆակտ է այն թաքցնում»։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և պետական Էրմիտաժի հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբը սեպտեմբերի 7-ին սկսել է աշխատանքները։ Հայկական կողմից արշավախումբը ղեկավարում է Միքայել Բադալյանը, ռուսական կողմից՝ Էրմիտաժի տնօրենի օգնական Յուլիա Մարչենկոն։