|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ավելի քան չորս հազար տարվա դամբարան է հայտնաբերվել Կահիրեից ոչ հեռու Սակարայում, - այդ մասին ազդարարել է Եգիպտոսի Հնագույն հուշարձանների նախարար Խալեդ Ալ-Անանինը՝ հերթական հնագիտական բացահայտման շնորհանդեսի ժամանակ: Տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, դամբարանը պատկանում է Հինգերոդ դինաստիայի ժամանակաշրջանի (2504-2347թթ. Ք.ա.) բարձրաստիճան պաշտոնյայի: «Այս դամբարանը 2018թ. ամենագեղեցիկ եւ արժեքավոր հայտնագործություններից մեկն է իր գունագեղ պատկերներով, քանդակներով եւ այն փաստով, որ այն հայտնաբերվել է չկողոպտված»,- հայտարարել է նախարարը: Ալ-Անանին հստակեցրել է, որ դամբարանն ավելի քան չորս հազար տարվա է: Նախարարը հավելել է, որ գիտնականներն ամենայն մանրամասն կուսումնասիրեն դամբարանում եղածը:
Սակարայի հնագիտական համալիրում գտնվում է հնագույն գերեզմանատուն, որի առաջին հուղակավորությունները վերագրվում են դեռեւս Առաջին դինաստաիայի փարավոններին (XXXI - XXIX դարեր Ք.Ա): Սակարայի ամենահայտնի հուշարձանը համարվում է Ջոսեր փարավոնի աստիճանակերպ բուրգը: