|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
«Անկախությունը, ինչպես և հաղթանակը տրվում է արժանիներին՝ նրանց, ովքեր այդ արժեքները պայքարով, զրկանքների գնով ձեռք բերելուց հետո գիտեն նաև պահել:
Որևէ ժողովրդի համար անկախությունը, եթե գիտակցված ընտրություն և կենսական անհրաժեշտություն չէ՝ կորսվում է:
Փա՛ռք Անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած մեր բոլոր նահատակներին, որոնց հիշատակին հարգանքի տուրքը առաջին հերթին ազգովի արժանի լինելն է նրանց սխրանքին և տեր կանգնելը նրանց սրբազան գործին:
Աստված պահապան մեր Հայրենիքին և մեր ժողովրդին»։