կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 21:37
Քաղաքական

Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները. Արտակ Զաքարյան

Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանի աղմկահարույց այն հայտարարությանը, թե հեղափոխությունը ավելի կարևոր էր, քան արցախյան պատերազմը:

«Արցախյան ազատամարտը չի կարող համեմատվել որևէ այլ իրադարձության հետ: Այն մեր համազգային հպարտությունն է, մեր ոգին, մեր միասնականությունը, մեր ապագան, մեր ոգեկոչումը: Իշխանափոխությունը ավելի վեր դասել Հայ ժողովրդի պատմական հաղթանակից, նշանակում է ստվերել հաղթանակ կերպած բազում նահատակների հիշատակը, ազատամարտի տղաների սուրբ գործը, նշանակում է անհարգալից վերաբերմունք այսօր սահմանին կանգնած սպաների ու զինվորների անուրանալի առաքելության նկատմամաբ: Բնականաբար կան մարդիկ, ովքեր շատ են ոգևորվել կատարված իշխանափոխությունով: Եվ ի՞նչ է ստացվում, որ ավտոբուսի տակ պառկածները, թմբուկ զարկողները, սոցիալական ցանցերում հայհոյանքներ տարածողները ավելի մե՞ծ հերոսներ են: Չի՛ կարող նման բան լինել: Հանուն ձայներ հավաքելու չի՛ կարելի աղավաղել արժեքները, հատկապես սուրբ արժեքները: