|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
«Բարձր մակարդակով ձեռք է բերվել զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն և այժմ ԵԱՀԿ փորձագետները զբաղված են այդ հարցով: Նախորդ շաբաթ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել ենք երկու երկրների արտաքին գործերի նախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացություններին»,- «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը
Անդրադառնալով շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հարցին` Իգոր Պոպովը նշել է, որ դրա մասին կարելի է խոսել այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները. Նա շեշտել է, որ խաղաղապահ կոնտինգենտն ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից:
Պոպովը նաեւ կարեւորել է այն փաստը, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնել են բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության հարցում: