|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի վաղը։ Վճռորոշ օրվան նախընթաց Հրայր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խնդրանք հղելով առ Բարձրյալը:
«Ու վերջում. մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին: Ես խնդրանք ունեմ Աստծուց.
Տեր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։ Օժտիր ինձ համբերատարությամբ ու խոնարհությամբ։ Խափանիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթները:
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»,- գրել է նա: