|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանը Բաղդադից զինված աջակցության ոչ մի խնդրանք չի ստացել, սակայն եթե Իրաքի կառավարությունը դիմի նման խնդրանքով, անհրաժեշտ զենքը կտրամադրվի` միջազգային նորմերի շրջանակներում ու երկու երկրների միջև երկկողմ համաձայնագրերի համաձայն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիան Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է Ведомости-ն:
«Ներկայումս միակ օգնությունը, որը Իրանի կառավարությանը ցուցաբերում է Իրաքին, խորհրդատվության տրամադրումն է, որպեսզի Իրաքը կարողանա արդյունավետ պայքար մղել ահաբեկչության դեմ»,- հայտարարել է փոխնախարարը: