Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) շարունակվում է պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ քննվող գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ Փետրվարի 7-ին կայացած նիստում Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին խափանման միջոց՝ երկրից բացակայելու մասին արգելքը վերացնել՝ հիմնավորելով, որ Լևոն Քոչարյանը ընդգրկված է Ժնև մեկնող պատգամավորական կազմում, որը պետք է մասնակցի միջխորհրդարանական միության վեհաժողովին։
Պաշտպանական թիմը նոր միջնորդություն ներկայացրեց՝ փոխել խափանման միջոց արգելքը՝ մինչև 3 մլն դրամ գրավով, որից հետո Լևոն Քոչարյանն իր խոսքում ասաց, որ մեծ հաշվով ձևական բաներ են քննարկվում։
Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիր բերետավորների «օրինական պահանջը» չկատարելու և ոստիկաններին ծեծելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Լևոն Քոչարյանը ծեծի է ենթարկել 4 կարմիր բերետավորի։
Մանրամասն՝ տեսանյութում։