Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Ագրարային ամալսարանի աշխատակիցներ Դանիել Պետրոսյանը, Գվիդոն Մատինյանը և Պարույր Էֆենդյանը օգոստոսի 16-ին դիմել էին ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին անհապաղ ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ հրավիրելու պահանջով:
Ներկայացնում ենք դիմումի բովանդակությունը.
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու գործընթացի դեմ համալսարանի մի խումբ աշխատակիցների կողմից նախաձեռնված հայտարարությանը միացել են բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, շրջանավարտներ և պարզապես մտահոգ մարդիկ:
Քանի որ համալսարանի ներկա ղեկավարության կողմից այս հարցի կապակցությամբ չի տրվել որևէ հոդաբաշխ բացատրություն, հայտարարությանը միացած անձանց անունից Ձեզանից՝ ի պաշտոնե որպես համալսարանի կենսական շահերը պաշտպանող և ներկայացնող անձի պահանջում ենք՝
1. Անկախ արձակուրդային շրջանից, անհապաղ հրավիրել ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ,
2. Հանդես գալ հարցի վերաբերյալ կոլեկտիվին հստակ և բաց տեղեկատվության տրամադրմամբ և ներկայացնել հիմնավոր բացատրություններ,
3. Ընդունել ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստի՝ համալսարանից որևէ տարածքի հանձնման բացառող և դատապարտող որոշում,
4. Ռեկտորատի և գիտական խորհրդի անունից դիմել հոգաբարձուների խորհրդին սույն հարցը խորհրդի նիստում քննարկելու համար»:
Դիմումը ներկայացնելուց անցել է ուղիղ 1 ամիս, սակայն Հ. Զաքոյանի կողմից ոչ մի արձագանք չկա: