Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ագրարային համալսարանի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց ընդդեմ համալսարանի մասնաշենքի ֆրանսիական համալսարանին հանձնման:
Մինչ դեկանների 5 հոգանոց պատվիրակությունը դեմքի լրջագույն արտահայտությամբ Ա4 ֆորմատի թուղթը փոխանցում էր կառավարության աշխատակցին, նույն պահին կառավարությունը ընդունում էր շենքը հանձնարարելու որոշումը:
Ակցիային մասնակցում էին համալսարանի ղեկավար կազմը` անխտիր պրոռեկտորներ, դեկաններ, հաշվապահ, աշխատակազմի ղեկավար, ամբոնների վարիչներ, բացառությամբ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչա Զաքոյանի:
Yerkir.am-ը ներկայացնում է փաստեր, ըստ որոնց համալսարանի ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը մասնաշենքը հանձնելու գործում:
Կառավարության որոշման հիմնավորման 2-րդ կետի 2-րդ պարբերության մեջ բառացի նշվում է.
«Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների փոխհամաձայնությամբ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ամրացված առաջին մասնաշենքից տրամադրել տարածք»:
Հաջորդը. Կառավարության որոշման ամփոփաթերթում Ագրարային համալսարանի ղեկավարությունը ներկայացրել է 4 դիտարկում, որոնց մեջ թերևս ամենաարժեքավոր առաջարկությունը եղել է նախագծի 3-րդ կետում «հանդիսությունների սրահ» արտահայտությունը փոխարինել «մեծ դահլիճ» արտահայտությամբ:
Այսքանից հետո, Հրաչյա Զաքոյան, քո հանձնարարականով ղեկավար կազմիդ բողոքի ակցիային ուղարկելու իմաստը որն էր: Ավելի լավ չէր լինի ազնվորեն կոլեկտիվի աչքերին նայելով ասեիր, որ տվել ես համաձայնությունդ:
Հ.Գ. 1 Կոլեկտիվի անդամները պետք է նաև հարց ուղղեն հոգաբարձուների խորհրդի անդամներին հնարավոր է Զաքոյանից բացի նաև դուք եք տվել ձեր համաձայնությունը:
Հ.Գ. Զարմանալիորեն ակցիայի առաջամարտիկների շարքում էր պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը, ով շաբաթ օրը երկրորդ մասնաշենքում ուղեկցում էր ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչներին: