կարևոր
1078 դիտում, 1 օր առաջ - 2024-09-17 13:31
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24 — սեպտեմբերի 23)» մենագրության շնորհանդեսը

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը պատրաստել է «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24-սեպտեմբերի 23)» մենագրությունը։ 

Գրքում պատմական աղբյուրների մանրակրկիտ վերլուծության հիման վրա բացահայտվում են Երևանի 1724 թ. պաշտպանության ժամանակագրությունն ու ընթացքը։ Մասնավորապես, ճշտվում են հիմնական մարտերի օրերն ու վայրերը, հակամարտող ուժերի թվակազմն ու կորուստները, գլխավոր հրամանատարների անունները, հայոց զորահավաքի առանձնահատկություններն ու հայկական աշխարհազորի կառուցվածքը։ Հաշվարկվում է քաղաքում և շրջակա գյուղերում բնակվող հայության ու մահմեդականների թվաքանակը։ Բացի այդ, լուսաբանվում են տարածաշրջանում ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրադրությունը, միջէթնիկական և միջկրոնական փոխհարաբերություններն ու խճճված դաշինքները, ինչպես նաև հարակից այլ պատմական հանգամանքները։

Կարող եք հետևել ուղիղ հեռարձակմանը։