Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
168.am-ը գրում է․ ԵՊՀ աշխատակիցներից մեկը 168.am-ին լուսանկարներ է փոխանցել, թե ինչպես է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ավտոշարասյունը կայանում Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի դիմաց, որպեսզի տիկին դատախազը մտնի իրավաբանական ֆակուլտետ՝ դասախոսություն կարդալու:
Սա, ըստ մեր աղբյուրների, սովորական երևույթ է դարձել բոլոր ՔՊ-ական երիտասարդների համար, որոնք, կարծես, հոգեբանական բարդույթ ունեն համալսարանի հանդեպ:
Այսպես, վերջերս էլ համալսարանի բակ իր մեքենայով մտել էր ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, որին աստիճանների մոտ դիմավորել է նույնպես ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ բակ մեքենայով է մտնում այն նույն Վահան Կոստանյանը, որ 2018-ի իշխանազավթումից առաջ և անմիջապես հետո բանակից թռնող «Ռեստարտ» նախաձեռնության անդամ էր, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց օրեր հետո բառացիորեն թավալ էր գալիս ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր, ակադեմիկոս, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ոտքերի առաջ:
Ընդհանրապես, ՔՊ-ի հավաքական վերաբերմունքը ԵՊՀ-ի նկատմամբ մի նպատակ ունի՝ Մայր բուհը հնարավորինս դարձնել անատամանդեմ մի կառույց՝ կարծես վրեժ լուծելով չկայացվածության իրենց տարիների համար: Սա է պատճառը, որ ԵՊՀ ռեկտոր է ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը, խորհրդի նախագահը՝ ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը, իսկ ՔՊ-ական պաշտոնյաները համալսարանի բակը դարձրել են «պռախադնոյ դվոռ»:
Հետաքրքիր է, որ մինչև 2018 թվականի իշխանազավթումը ԵՊՀ-ի բակ լավագույն դեպքում մուտք գործելու իրավունք ունեին ՀՀ նախագահին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող ավտոմեքենաները, որոնք ոչ միշտ էին օգտվում այդ արտոնությունից:
Ինչ վերաբերվում է դիմավորելուն, ապա ի տարբերություն Հովհաննիսյանի, որ վազում և դիմավորում է ցանկացած մանր-միջին ու խոշոր ՔՊ-ականի, Արամ Սիմոնյանը շենքի մոտ դիմավորում էր բացառապես ՀՀ նախագահին ու Վեհափառ Հայրապետին: Բոլոր վարչապետերը, նախարարներն իրենք էին բարձրանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի աշխատասենյակ, իսկ դա արվում էր հատուկ՝ ընդգծելու համար ԵՊՀ հատուկ կարգավիճակը: