Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խունտան ամբողջ հռետորիկան ուժգնորեն գործի է դրել մարդկանց համոզելու համար, որ իր Մեծ դավաճանությունը` Արցախի հանձնումը, դա ճիշտ քայլ էր, որ դա իբր բխում է ՀՀ պետական շահերից, որ դա ինքը արել է Սերգոյի և Պողոսի լավ կյանքի համար։
Այդ հռետորիկան, բնականաբար, հիշեցնում է իր գաղափարական հոր 1997 թ. հայտնի հոդվածի` հետագայում քարուքանդ եղած թեզերը։
Եվ այս ամենն արվում է ոչ թե ավարտված գործընթացին` Արցախի հանձնմանը, տալու իրավական, քաղաքական ու գաղափարական հենք, այլ դա արվում է հայ հասարակությանը նախապատրաստելու սկսվելիք գործընթացին։
Այո, Արցախի հրեշավոր հանձնումը չէր սույն խմբավորման նպատակը։ Արցախի հանձնումն ընդամենը միջոց է սկսելու բուն նպատակի իրագործումը` ՀՀ֊ի թյուրքացումը։ Դա է` ՌԴ֊ի դուրսմղումը, ադրբեջանցիների վերադարձը ՀՀ, թուրքական կապիտալի ներհոսքը, ՀՀ տարածքը թուրք֊ադրբեջանական պլացդարմի վերածելն ու երկրի վերջնական վիլայեթացումը բարեհաջող ավարտին հասցնելը։
Դրան հասնելու համար այժմ պետք է նախապատրաստել հայ հասարակությանը, առայժմ կուշտ կերակրել լավ կյանքի սպասելիքով, համոզել, հաղթել մոտակա արտահերթ ընտրություններին և... լայն թափով սկսել ՀՀ֊ի վիլայեթացումը։
Հենց դրա համար են Էրդողանն ու Ալիևը ատամներով պահում ՀՀ֊ում իշխող քաղաքականապես թյուրքական խմբակին և սարսափազդու կոչեր հնչեցնում վերջիններիս դեմ ելած ընդդիմադիրների հասցեին. նրանք սարսափում են, որ կարող է կորցնեն ՀՀ֊ի նվաճման բանալիներին։
Այստեղ, թերևս մի տեղ Նիկոլ Փաշինյանը անկախ իրենից կարող է հակադրվել, հակառակն ապացուցել 1997֊ի հայտնի հոդվածի հեղինակին, ինչի համար միգուցե ներեն իրեն։ Ահա այդ դրվագը.
«Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որեւէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել»։
Վահե Սարգսյան
Yerkir.am կայքի խմբագիր,
պատմաբան