կարևոր
673 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-27 18:26
Հասարակություն

Իրավապահների գործողություններն անընդունելի են համայն հայության հոգևոր կենտրոնում. Նաթան սրբազան

Իրավապահների գործողություններն անընդունելի են համայն հայության հոգևոր կենտրոնում. Նաթան սրբազան

Հունիսի 27-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ փորձելով բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Չնայած նրան, որ Միքայել սրբազանը պատրաստակամություն էր հայտնել ինքնակամ գնալ Քննչական կոմիտե, Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիներն ու հոգևորականները բողոք են հայտնել՝ դատապարտելով ԱԱԾ և ոստիկանության դիմակավորված ուժերի գործողությունները։ Իրավապահների պահվածքը, ըստ Մայր Աթոռի հայտարարության, անընդունելի է և հակասում է թե՛ քրիստոնեական, թե՛ ազգային արժեքներին։

Նաթան սրբազանը շեշտեց, որ Միքայել արքեպիսկոպոսը, չնայած պատշաճ կարգով չծանուցվելուն, չի խուսափում ներկայացված պահանջից և որոշում է կայացրել ներկայանալ Քննչական կոմիտե։ Նա նաև հորդորեց ժողովրդին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնություն և շարունակել սատարել եկեղեցուն օրինական եղանակներով։

Հիշեցնենք, որ իրավապահների գործողություններին Մայր Աթոռի բակում հակազդել են մեծ թվով քաղաքացիներ, որոնց ներկայությունը կանխել է հնարավոր բախումները։ Արդյունքում, ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները հեռացել են տարածքից։

Մանրամասն՝ տեսանյութում։