|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
«Հրապարակը» գրում է․ Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն էր, որը բավականին դրամատիկ ընթացավ` նորաթուխ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը արտիստիկ երդման տեքստ արտասանեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ատելության խոսքը տարածեց ամբիոնից` արցախցիներին եւ Արցախի իշխանություններին թիրախավորելով: Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիեւին եւ մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրեւ թե, հիմք դարձել Արցախից հայերի արտագաղթի համար: Իսկ ինքը` այս «մասսայի» առաջնորդը «Կեցցե հեծանիվից» հետո հերթական անհեթեթ կարգախոսը երկնեց. «Այստեղ հաց, այստեղ կաց»: