|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսստանում ընթացող ԱԱ-2018-ի խաղային 2-րդ օրը տեղի ունեցավ 3 հանդիպում:
Խաղային օրվա մեկնարկը տրվեց Եկատերինբուրգում, որտեղ Ուրուգվայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Եգիպտոսի ընտրանուն: Ուրուգվայցիները միակ գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ:
Իրանի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում 1:0 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի ընտրանու նկատմամբ: Իրանի հավաքականը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում:
Խաղային օրը եզրափակչվեց Սոչիում, որտեղ Պորտուգալիայի ու Իսպանիայի հավաքականները փոխանակեցին 3-ական գնդակ: Պորտուգալացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Իսսպանիայի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Նաչոն:
Վաղը՝ հունիսի 16-ին տեղի կունենա 4 հանդիպում: