Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր՝ սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։
Խորհրդակցության ընթացքում պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների արդյունքները:
ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ պարզաբանումներ է տվել հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այնուհետեւ անդրադարձել է խորհրդարանում շրջանառության մեջ գտնվող նախագծերին, դրանց քննարկման ընթացակարգին եւ ԱԺ առաջիկա աշխատանքներին վերաբերող այլ թեմաների:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 10-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի ունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաեւ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ: