|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Այսօր՝ 11։00-ին, Սիսիանի ավագանու անդրանիկ նիստն է։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ որեւէ ուժ չի հաղթահարել «50+1» շեմը եւ չունի միայնակ իշխանություն ստանձնելու, համայնքի ղեկավար ընտրելու մանդատ։ Սակայն սեպտեմբերի 25-ի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ավագանի անցած ուժերը միմյանց հետ չեն կարողանում լեզու գտնել։ Այս առումով այսօր դրամատիկ նիստ է սպասվում, հատկապես, որ Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, թե անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերի առաջին համարները հավակնում են համայնքի ղեկավար դառնալ։
Ամենայն հավանականությամբ, համայնքապետ չի ընտրվի, եւ գործընթացները կգնան արտահերթ ընտրությունների ուղղությամբ։ Ի դեպ, երեկվանից մարզում են նաեւ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն ու փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը` նրանք գնացել են ծանոթանալու վերանորոգվող ճանապարհների որակին։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։